Հակ (հակառակ) – ա – նիշ, բանջար – ա – նոց, աշակերտ, աշակերտ – ական տարր – ական, գլխ (գլուխ) – ավոր, կարմիր, դաշտ – ա – մուկ, հյուր, հարստ (հարուստ) – ություն, կեր – առատ, վտանգ։
Ա խմբում պարզ բառեր են։ Բ խմբում բարդ բառեր են։
Ա Բ նկար ուրախություն գլուխ փետրագնդակ հինգ նորություն ուրախ երկմտություն փետուր շաբաթական շյուղ օրացույց գրպան գլխակորույս քաղաք
Ա խմբում պարզ բառեր են, որովհերև ունեն մեկ արմատ։ Բ խմբում բարդ բառեր են, որովհետև ունեն մեկից ավել արմատ կամ ածանց։
Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են օրինակ՝ ծով, նկար, կատու, քար։
Այն բառերը , որոնք հնարաբվոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, բարդ բառեր են․ օրինակ՝ հեռախոս – հեռ + ա + խոս, բարկություն – բարկ + ություն, ծաղկեփունջ – ծաղկ + ե + փունջ, բազկաթոռ – բազկ (բազմել) + աթոռ
Հետևյալ պնդումներից որո՞նք են ճիշտ: ա) Եթե գումարելիներից յուրաքանչյուրը բաժանվում է տրված թվին, ապա նրանց գումարը նույնպես կբաժանվի այդ թվին։ բ) Եթե գումարելիներից ոչ մեկը չի բաժանվում տրված թվին, ապա նրանց գումարը չի բաժանվի այդ թվին: գ) Եթե բոլոր գումարելիները, բացառությամբ մեկի, բաժանվում են տրված թվին, ապա նրանց գումարը չի բաժանվի այդ թվին։
Դուբին մաքրեց 8 մանդարին, այնուհետև առանձնացրեց մանդարինների կտորները՝ յուրաքանչյուրը բաժանելով 10 մասի: Նախաճաշին ընտանիքի 5 անդամով որոշեցին ուտել հավասար քանակությամբ կտորներ։ Քանի՞ կտոր կհասնի ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին։ 16 կտոր
Բասկետբոլի խաղի ավարտից 6 վայրկյան առաջ հաշիվը 113-107 էր։ ա) Քանի՞ միավորի առավելություն ուներ հաղթող թիմը։ 6 բ) Խաղի վերջին 6 վայրկյանի ընթացքում պարտվող թիմն իրացրեց տուգանային նետում և վաստակեց 1 միավոր։ Քանի՞ միավորի առավելությամբ հաղթեց թիմերից մեկը 5
Կար մի գեղեցիկ, հրաշք երկիր: Այդ երկրում սարերն ու դաշտերը պատված էին երփներանգ ծաղիկներով: Երկրի լեռները մեկը մյուսից բարձր ու զարմանալիորեն հիասքանչ էին:
Եվ ահա, այդ երկրի բարձր լեռան ստորոտին, անմիջապես գույնզգույն ծաղիկների գրկում, դրված էին մեղվափեթակներ: Ովքեր չգիտեն, ասեմ, որ մեղվափեթակը փոքրիկ տնակ է` տանիքով ու պատուհան-դռնակով: Այդպիսի բազմաթիվ փոքրիկ տնակներում ապրում են մեղուները, որոնք առավոտից մինչ երեկո աշխատում են: Յուրաքանչյուր տնակն ունի իր մեղվաընտանիքը, իսկ մեղվաընտանիքի գլխավորը` Մայր մեղուն է, որի շուրջն էլ հավաքվում են ընտանիքի փոքրիկ անդամներն ու չեն հեռանում փեթակից: Փեթակների ներսում, շարք-շարք դրված են մեղրաշրջանակները: Դրանք փայտե շրջանակներ են, մետաղալարով հյուսված, որոնց վրա էլ աշխատավոր մեղուները կառուցում են իրենց մեղրաբնիկները:
Ահա այսպես, փեթակում նստում է Մայր մեղուն, իսկ երիտասարդ, աշխատասեր մեղուները գնում են նեկտար հավաքելու, ապա կառուցում են իրենց մեղրաբնիկները: Այդ փոքրիկ արագաշարժ միջատներն այնքան են գնում-գալիս, հազարավոր ծաղիկներից այնքան շատ նեկտար են վերցնում իրենց պարկիկների մեջ ու բերում, մինչև լցվում է մեղրաշրջանակը:
Լեռան ստորոտի փեթակներից մեկում ապրում էր գեղեցիկ մեղու Մեղինեն: Մի օր, երբ հերթական թռիչքի էր գնում մեր գեղեցիկ, շողշողուն աչքերով մեղու Մեղինեն, նկատեց փեթակի դռան մոտ նստած Բոռին: Բոռն այնքան մրոտ ու կեղտոտ էր, որ Մեղինեն միանգամից չհասկացավ՝ ով է նա: Բոռը, բերանը լայն բացած, իր պսպղուն աչքերով հետևում էր փեթակի դռան անցուդարձին: Ոչ մի մեղու նրան չէր մոտենում: Նրանք թռչում էին, ասես չէին նկատում:
Իրականում բոռերը ծույլ են: Նրանք աշխատել չեն սիրում: Նեկտար չեն հավաքում և բացի ուտելուց ոչինչ չգիտեն: Երևի այս բոռը նստել ու սպասում էր, թե ո՞վ իրեն կխղճա և մի քիչ մեղր կտա, որպեսզի ինքն ուտի:
Մեղինեն մոտեցավ Բոռին:
-Նրան մի՛ մոտեցիր,-ասացին մյուս մեղուները:
-Ինչո՞ւ,- զարմացավ Մեղինեն,- չէ՞ որ նա այնքան անօգնական և կեղտոտ է:
-Որովհետև նա ծույլ բոռ է,- ասաց մի մեղու:
-Մայր մեղուն մեզ արգելել է բոռերին ներս թողնել և մանավանդ կերակրել,- ասացին հերթապահ մեղուները, որոնք կանգնում էին մուտքի դռնակի մոտ:
-Չէ՛, ի՞նչ եք ասում, նա քաղցած, մրոտ ու անօգնական է, գուցե նաև վիրավոր է, ապա ոչ ինչո՞ւ պետք է ժամերով այդպես նստած մնար դռնակի անկյունում: Շուրջը շատ ծաղիկներ կան, կգնար ու նեկտար կհավաքեր իր համար,- բացատրեց Մեղինեն:
Պահակներն ու դռան մոտ հավաքված երիտասարդ, աշխատավոր մեղուները միաժամանակ թոթվեցին իրենց ուսերը, տարուբերեցին գլուխները, թափահարեցին թևիկները և ոչինչ չպատասխանեցին: Նրանք, ովքեր շտապում էին` արագ թռան դեպի ծաղիկները: Նրանք, որոնք բեռնավորված էին նեկտարով, ներս մտան փեթակ՝ իրենց մոտ հավաքած նեկտարը դատարկելու, իսկ Մեղինեն մոտեցավ Բոռին:
-Բարև:
-Բարև,- քրթմնջաց Բոռը:
-Դուք ինչո՞ւ եք այդքան կեղտոտ, ինչո՞ւ եք նստել այստեղ, ինչո՞ւ չեք գնում նեկտար հավաքելու, ինչո՞ւ եք այդպես նայում, ինչո՞ւ եք եկել մեր փեթակ, ասեք ձեր անունը, ինչո՞ւ չեք լողանում ծաղիկների ցողով, որտե՞ղ է ձեր փեթակը, մոլորվե՞լ եք, հիվա՞նդ եք, վիրավո՞ր եք, դուք…
-Սպասի՛ր, սպասի՛ր, այդ ինչքան շատ հարցեր տվեցիր, եթե ուզում ես պատասխանեմ, ուրեմն մի պահ լռիր և լսի՛ր ինձ,-ասաց Բոռը:
-Լա՛վ, կլսեմ,- և Մեղինեն փակեց իր գեղեցիկ բերանն ու լռեց:
-Սարի մյուս կողմում մարդիկ հանք են փնտրում: Քանդում են, աղմկում, ինչ-որ գործիքներով փորում են լեռը: Մեզ շատ հետաքրքիր էր, թե ինչո՞վ են զբաղված մարդիկ, թե այդ ի՞նչ են փնտրում: Մենք ընկերներով գնացինք այն կողմը, նայեցինք, հետո այդտեղ թռչում էինք, խաղում, հետո որոշեցինք ցողվել այդ մեքենայից ու քարերից դուրս եկող ջրով, որը հավաքվել էր ու լճակ դարձել: Մյուս բոռերը սատկեցին: Նրանց թևիկները մնացին այդ մածուցիկ ու կպչուն լճակի մակերեսին, իսկ ես, որ ավելի ուշ էի մոտեցել լճակին, միայն հասցրի քիչ կեղտոտվել և վախից արագ պոկվեցի ու փախա: Հեռացա այդ սև լճակից հեռու, հասա այս ծաղիկների մոտ, տեսա ձեր փեթակը և մնացի այստեղ նստած…
-Վա՜յ, վա՜յ, այդ ի՜նչ սարսափելի է,- վախեցավ Մեղինեն,- խեղճ ընկերներ: Ի՜նչ լավ է, որ դուք կարողացել եք թռչել ու մեզ հասնել: Հարկավոր է ասել Մայր մեղվին, որ նա արգելի մեր մեղուներին լեռան մյուս կողմը թռչել: Դուք այստեղ սպասեք: Հիմա կգամ:
Մեղինեն ներս թռավ: Փեթակի խորքում Մայր մեղուն հետևում էր, թե ինչպես են խնամում ձագուկներին, ինչպես են երիտասարդ մեղուները լցնում մեղրաշրջանակները: Տեսնելով Մեղինեին՝ նա բարկացավ.
-Ինչո՞ւ ես այս ժամին այստեղ, անգործ, չէ՞ որ դու պետք է դաշտում լինեիր և ինչո՞ւ են քո պարկիկները դատարկ:
Մեղինեն արագ-արագ պատմեց Բոռի պատմածը: Վախեցած, անհանգստացած Մայր մեղուն հրամայեց շեփորել և հավաքել բոլոր մեղուներին ժողովի: Երիտասարդ շեփորահար մեղուները նվագեցին իրենց շեփորներով: Բոլոր մեղուներն իրենց ներքին զգայարաններով լսում են շեփորահար մեղուների շեփորների ձայները: Տարբեր կողմերից հարյուրավոր մեղուներ, թողած իրենց ծաղիկները, շտապեցին փեթակ: Փեթակի մուտքի մոտ հավաքված մեղուներին Մայր մեղուն պատմեց Բոռի պատմությունը, որ լսել էր Մեղինեից: Մայր մեղուն արգելեց աշխատավոր մեղուներին գնալ լեռան այն կողմը, որտեղ ջրերը սև են, իսկ ծաղիկները՝ մրոտ ու գրեթե չորացած: Բացատրեց, որ այդ ծաղիկների նեկտարը բոլորովին էլ համեղ չէ և հարկավոր չէ իրենց: Դրանից շատ վատ մեղր կստացվի, իսկ մեղուներն էլ կա՛մ կոչնչանան, կա՛մ կհիվանդանան: Մայր մեղուն նաև թույլ տվեց կերակրել Բոռին:
Երբ Բոռը կուշտ կերավ և այլևս քաղցած չէր, Մեղինեն ասաց.
-Դուք կօգնե՞ք ինձ նեկտար հավաքել: Եվ հետո, դուք անպայման պետք է լողանաք ծաղիկների ցողով:
-Բայց ես չգիտեմ ինչպես են նեկտար հավաքում,- պատասխանեց Բոռը:
-Դուք միայն ինձ հետ եկեք,- ասաց Մեղինեն:
-Լավ: Դուք այնքան գեղեցիկ եք, ձեզանից ծաղկի հոտ է գալիս, և միայն դուք հավատացիք ինձ և կերակրեցիք․ ես ձեզ չեմ մերժի: Եթե դուք չլինեիք, ինձ ոչ մի մեղու չէր նկատի, նույնիսկ կքշեին այստեղից:
Բոռը և Մեղինեն թռան ծաղկից ծաղիկ: Բոռը լողացավ ծաղիկների ցողով: Նրա թևիկները մաքրվեցին: Բոռը փայլեց իր բնական գեղեցկությամբ: Նրանք միասին փոշոտվեցին ու խաղացին ծաղիկների թերթերին: Բոռն օգնում էր տեղափոխել նեկտարը և նրանք այնքան էին գնացել ու եկել դեպի մեղվափեթակ ու դեպի ծաղիկները, որ մտերմացել էին:
-Իմ կարծիքով, ես քեզ սիրեցի, սիրո՛ւն Մեղինե,-խոստովանեց Բոռը:
Բոլորը զարմացել էին, թե ինչպե՞ս է այդ բոռն աշխատում:
-Գուցե սիրո՞ւց է, — քչփչացին մի քանիսը:
-Գուցե նա մի նոր տեսա՞կ է, — զարմացան մյուսները:
Իսկ աշնանը, երբ բոլոր մյուս բոռերը սատկել էին սովից ու ցրտից, փեթակի մուտքի մոտ, միմյանց գրկած մնացել էին Բոռն ու Մեղինեն:
Մեղինեն իր փոքրիկ ջերմությամբ տաքացնում ու փրկում էր Բոռին: Այդ տեսնելով՝ Մայր մեղուն թույլատրեց Բոռին ապրել իրենց փեթակում: Չէ՞ որ Բոռն իրենց բարեկամն ու փրկիչն էր:
Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և նրանց հոմանիշները բառարանի օգնությանբ գրիր: ես չունեմ անծանոթ։
Դուրս բեր հինգ գոյական և ածական բառեր: ծաղիկներ, նեկտար, մեղու, բոռ, պատասխան։ սիրուն, արագ, կեղտոտ, վիրավոր, հիվանդ,
դուրս գրիր հինգ բայ բառեր: գրկել, աշխատել, հեռանալ, պատմել, հրամայել
Paint ծրագրով նկարիր պատմությունը:
Տեքստից դուրս բեր երեք պատմողական նախադասություն:
Մեղինեն արագ-արագ պատմեց Բոռի պատմածը:
Բոռը և Մեղինեն թռան ծաղկից ծաղիկ:
Պահակներն ու դռան մոտ հավաքված երիտասարդ, աշխատավոր մեղուները միաժամանակ թոթվեցին իրենց ուսերը, տարուբերեցին գլուխները, թափահարեցին թևիկները և ոչինչ չպատասխանեցին:
Տեքսից դուրս բեր քո ամենա սիրելի հատվածը և բացատրի ինչու:
Կար մի գեղեցիկ, հրաշք երկիր: Այդ երկրում սարերն ու դաշտերը պատված էին երփներանգ ծաղիկներով: Երկրի լեռները մեկը մյուսից բարձր ու զարմանալիորեն հիասքանչ էին:
Եվ ահա, այդ երկրի բարձր լեռան ստորոտին, անմիջապես գույնզգույն ծաղիկների գրկում, դրված էին մեղվափեթակներ: Ովքեր չգիտեն, ասեմ, որ մեղվափեթակը փոքրիկ տնակ է` տանիքով ու պատուհան-դռնակով: Այդպիսի բազմաթիվ փոքրիկ տնակներում ապրում են մեղուները, որոնք առավոտից մինչ երեկո աշխատում են: Յուրաքանչյուր տնակն ունի իր մեղվաընտանիքը, իսկ մեղվաընտանիքի գլխավորը` Մայր մեղուն է, որի շուրջն էլ հավաքվում են ընտանիքի փոքրիկ անդամներն ու չեն հեռանում փեթակից: Փեթակների ներսում, շարք-շարք դրված են մեղրաշրջանակները: Դրանք փայտե շրջանակներ են, մետաղալարով հյուսված, որոնց վրա էլ աշխատավոր մեղուները կառուցում են իրենց մեղրաբնիկները:
ինչու ինձ այս մասը դուր եկավ, որովհետև այստեղ սիրուն բառեր են ոգտագործված օրինակ
Երկրի լեռները մեկը մյուսից բարձր ու զարմանալիորեն հիասքանչ էին:
Ծառը շատ հետաքրքրասեր էր: Աճում էր, ճյուղերով շոշափում շրջապատը, օդը, արևի ճառագայթներին, քամուն ու անձրևին, խոսում էր թռչունների հետ, որոնք նստում էին իր ճյուղերին ու երգում կամ թռչկոտում տերևների մեջ: Ծառն ընկերասեր էր, այնքան, որ համաձայնեց իր ճյուղերից հյուսված հարմար եռանկյունում տեղ տալ թռչուններին, որ իրենց համար բույն հյուսեն, հետո ձագուկներ ունենան, հետո նրանց թռչել սովորեցնեն: Իսկ երբ նրանք հեռանում էին տաք երկրներ. ծառը տխրում էր ու երբեմն էլ լաց լինում: Նա մտերմանում էր բոլորի հետ ու կարոտում:
Մի անգամ, երբ քնած էր, լսեց, թե ինչպես են հարվածում իր կեղևին: Սկզբում բարկացավ այդ անկոչ հյուրի վրա, որն իրեն խանգարում էր ու նաև հարվածում, հետո, երբ փայտփորիկը որդը կտուցին թռավ. ծառը ներեց փայտփորիկին, նույնիսկ շնորհակալ էր, որ իրեն օգնեց ազատվել անկուշտ որդից: Չէ՞ որ, բարի ծառը տեղ էր տվել նաև որդին, որը լուռ ուտում էր ծառի հիմքը՝ ներսից: Իսկ հետո, փայտփորիկի հեռանալուց հետո, մի փչակ մնաց ծառի կրծքին, որում ապրելու խնդրանքով ծառին դիմեցին սկյուռները: Իսկ ծառն, իհարկե, ուրախացավ և չմերժեց: Եվ փչակում սկսեց ապրել սկյուռների ընտանիքը:
Մի անգամ էլ ծառը որոշեց մտերիմներ փնտրել այլ վայրերում: Նա ձգվեց, ձգվեց, տեսավ, որ դեպ երկինք այլևս չի կարողանում բարձրանալ, սկսեց ձգվել իր արմատներով, իսկ արմատներն ավելի լավ էին օգնում նրան: Այդ արմատները ճյուղավորվում էին ու տարածվում հողի մեջ: Նրանցից մեկը հանդիպեց խլուրդին: Խլուրդը փորել էր հողը, իր համար անկյուն ստեղծել ու քնել: Արմատը աճելով հասավ խլուրդի քթին, ապա մտավ թևատակն ու խուտուտ տվեց: Խլուրդը վախից վեր թռավ: Տեսավ իրեն նայող արմատին և ժպտաց: Ապա մի կողմ քաշվեց և արմատը շարունակեց իր ճանապարհը՝ մխրճվեց հողի մեջ: Այդպես արմատն այնքան երկարեց, երկարեց մինչև դուրս եկավ երկրագնդի հակառակ կողմում: Դուրս եկավ հողից, նայեց արևին ու արևի ճառագայթներից կանաչելով նոր ծառ դարձավ: Հետո իր արմատներով անմիջապես հեռագրեց մայր ծառին, որ արևն ամենուր նույնն է:
Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը: ես չունեմ անծանոթ բառ
2. Գրիր քո ամենա սիրելի մասը տեքստի միջից: Ծառը շատ հետաքրքրասեր էր: Աճում էր, ճյուղերով շոշափում շրջապատը, օդը, արևի ճառագայթներին, քամուն ու անձրևին, խոսում էր թռչունների հետ, որոնք նստում էին իր ճյուղերին ու երգում կամ թռչկոտում տերևների մեջ: Ծառն ընկերասեր էր, այնքան, որ համաձայնեց իր ճյուղերից հյուսված հարմար եռանկյունում տեղ տալ թռչուններին, որ իրենց համար բույն հյուսեն, հետո ձագուկներ ունենան, հետո նրանց թռչել սովորեցնեն: Իսկ երբ նրանք հեռանում էին տաք երկրներ. ծառը տխրում էր ու երբեմն էլ լաց լինում: Նա մտերմանում էր բոլորի հետ ու կարոտում:
3. Դուրս գրիր երեք գոյական բառ: ծառ,արմատ,մայր
4. Դուրս բերիր երեք ածական բառ: լուռ, մտերիմ, բարի
5. Ինչպիսին եր ծառը: հետաքրքրասեր
6. Դուրս բերիր երեք պատմեղական նախադասություն: Հետո իր արմատներով անմիջապես հեռագրեց մայր ծառին, որ արևն ամենուր նույնն է:
Մի անգամ, երբ քնած էր, լսեց, թե ինչպես են հարվածում իր կեղևին:
Սկզբում բարկացավ այդ անկոչ հյուրի վրա, որն իրեն խանգարում էր ու նաև հարվածում, հետո, երբ փայտփորիկը որդը կտուցին թռավ։
Ես իմ աշնանային արձակուրդին չեմ հիշում կամ արձակուրդին կամ մի շաբաթ առաջվա կիրակի օրին ես իմ բատմինտոնի մրցումներում երկրորդ տեղ ընկա։ Ես մի գիշերով մնացել եմ իմ տատիկիս տանը։ Այնտեղ քարտերով << дурак >> և հավատամ չհավատամ։ Ես իմ անգլերենի թեստը անցա ճիշտ է ես չգիտեմ ինչքանից ինչքան եղա, բայց ոչինչ։ Ես ինձ նաև իրական բատմիինտոնի կոշիկներ եմ առել հենց իմ բատմինտոնի վարպետից։ Իսկ մնացած ժամանակը, երբ տանն էի ուղակի դասերս եմ արել և համակարգչով խաղացել։
1․ Երեկ Հեղինեի ծննդյան օրն էր։ Վաղն ուրբաթ է լինելու։ Շաբաթվա ի՞նչ օր էր Հեղինեի ծննդյան տարեդարձը։
չորեքշաբթի
2․ Սեղանին դրված էր երկու նույնպիսի տուփ շոկոլադ։ Մի տուփում եղած շոկոլադների կեսը կերան։ Սեղանին մնաց 15 շոկոլադ։ Որքա՞ն շոկոլադ կա այդպիսի երեք տուփում։
90 3. Վրաստան մեկնելիս Մարիան նստած էր գնացքի վերջից հաշված երկրորդ վագոնում։ Գնացքն ուներ 11 վագոն։ Սկզբից հաշված ո՞րերորդ վագոնում էր նստած Մարիան։
9
4․ Աննան նկարեց 4 նկար։ Ամեն նկարում 2 ծաղիկ։ Ամեն ծաղկի վրա 3 թիթեռ։ Քանի՞ թիթեռ նկարեց Աննան։ 24
5.Աստիճաններով տուն բարձրանալիս Հայկն ամեն քայլին երկու աստիճան էր անցնում։ Տասնմեկ քայլից նա տուն հասավ։ Քանի՞ աստիճան բարձրացավ Հայկը։
22
6․ Հրաչյան, Ռոբերտը, Արեգը և Արփին իրար հետևից՝ մեկ շարքով քայլում էին դեպի լողավազան։ Առջևից գնում էր տղաներից մեկը, հետո գնում էր Հրաչյան, Արեգը գնում էր Արփիի հետևից։ Թվարկի՛ր լողավազան գնացողների հերթականությունը։
Րոբերտը, Հրաչյան, Արփին, Արեգը,
7․ Հենրին ուներ 48 մատիտ։ Նա իր մատիտները պետք է դասավորեր 10 տեղանոց տուփերի մեջ։ Ամենաքիչը քանի՞ այդպիսի տուփ պետք կլինի Հենրիին բոլոր մատիտները տեղավորելու համար։
5
8․Երկու ընկեր միասին կերան 17 պաղպաղակ: Մեկը մյուսից 5 պաղպաղակ շատ կերավ: Քանի՞ պաղպաղակ կերավ շատակերը:
շատակեր, 10 քչակեր, 7
9․ Մայան ուներ դեղձ, խնձոր, սալոր և տանձ: Քանի՞ ձևով կարող է նա նշված մրգերից երեքով մրգային աղցան պատրաստել:
դեղձ, խնձոր, սալոր։ դեղձ, խնձոր, տանձ։
10. Դասարանում սովորողներից ամենամեծը ծնվել է հունվարին, ամենափոքրը՝ դեկտեմբերին։ Հայտնի է, որ փետրվարից մինչև նոյեմբեր ծնվել է 24 սովորող։ Քանի՞ սովորող կա դասարանում, եթե և՛ հունվարին, և՛ դեկտեմբերին ծնվել է մեկ սովորող։
Երկրի Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:
Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռես մ.թ.ա. 6-5-րդ դարերում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:
Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այնինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:
1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դարձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:
Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցը տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:
Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելը՝ ծանոթանանք Երկրի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Երկիրը: Երկրի առանցքի երկու հակադիր կետերը, որոնք հատվում են նրա մակերևույթի հետ, կոչվում են բևեռներ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է:
Երկրի ամենամեծ շրջագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավասար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջագծերը կոչվում ես զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող ե- րեակայականկիսաշրջագծերը միջօրեականներ:
Ինչպես միջօրեականները, այնպես էլ զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: Բնականաբար, 00-ի զուգահեռականը հասարակածն է, իսկ հետաքրքիր է, թե ո՞րն է 00-ի միջօրեականը:
Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն ընդունվել է որպես զրոյական կամ գլխավոր միջօրեական: Ընդունված է գլխավոր միջօրեականով և դրա հակառակ կողմով անցնող 1800-ի միջօրեականով երկրագունդը բաժանել արևելյան և արևմտյան կիսագնդերի:
Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:
Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշխարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությունը և երկայնությունը:
Աշխարհագրական լայնությունր ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի բեեռներ՝ աստիճաններով արտահայտված:
Աշխարհագրական լայնությունր լինում է հյուսիսային (հս. լ.), և հարավային (հվ. լ.):
Օրինակ՝ Երևանը գտնվում է հս. լ. մոտ 400 զուգահեռականի վրա: Սակայն այդ լայնության վրա կան բազմաթիվ այլ քաղաքներ: Հետեաբար՝ անհրաժեշտ է իմանալ նաև մյուս կոորդինատը՝ աշխարհագրական երկայնությունը:
Աշխարհագրական երկայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական միջօրեականից դեպի արևելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտված:
Աշխարհագրական երկայնությունր լինում է արևելյան (արլ. ե.) ե արևմտյան (արմ. ե.): Օրինակ՝ Երեանը գտնվում է արլ. ե. 44,50 միջօրեականի վրա:
Այսպիսով՝ Երևանի աշխարհագրական կոորդինատներն են հս. լ. 400 ե արլ. ե. 44,50, այսինքն՝ Երևանը գտնվում է դրանց հատման կետում: Քարտեզ: Ունենալով պատկերացում Երկրի ձևի ու չափերի, դրա վրա գտնվող օբյեկտների մասին, ինչպես նաև՝ դրանք ավելի կիրառական դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել երկրագունդը կամ նրա առանձին մասերը պատկերել թղթի կամ որևէ հարթության վրա, ինչն անվանել են աշխարհագրական քարտեզ:
Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս:
Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչվում է գլոբուս, որր լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորություն է տալիս երկրագունդը տեսնելու ամբողջությամբ :
Առաջին հաջողված գլոբուսը պատրաստել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում:
Առաջին հայատառ գլոբուսը պատրաստվել է Վիեննայի Մխիթարյան Միաբանությունում 1850 թ. և գտնվում է Միաբանության թանգարանում:
Աշունը դեռ նոր էր սկսվել: Կաղանդ պապն էլ ինչպես միշտ` քնած էր: Եվ ահա, նրա դուռն է թակում վհուկը:
-Վե՛ր կաց, ի՞նչ ես քնել, արդեն քո ժամանակն է, — դռան հետևից բղավում է վհուկը:
-Թող քնեմ, հիմա ո՞ր եղանակն է, — քնած հարցնում է պապը:
-Ամառը վերջացավ, — ասում է վհուկը:
-Դեռ երեք ամիս կա, ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել, — բարկանում է պապն ու կրկին փորձում քնել:
-Հետո ինչ, — հակաճառում է վհուկը, — վեր կաց, համ էլ ես քեզ համար նվեր եմ բերել:
Կաղանդ պապը զարմանքից կորցնում է քնելու ցանկությունը: Չէ՞ որ մինչև այժմ, երբեք, ոչ մի անգամ, վհուկը նվեր չէր բերել` ոչ ոքի համար: Միայն ստացել ու սեփական կամքով վերցրել էր:
-Ի՞նչ նվեր, — նորությունից հետաքրքրված, անհամբեր, դուռը բացեց Կաղանդ պապը: Դռան դիմաց կանգնած է վհուկը, իսկ շալակին` պարկ:
-Միշտ ես եմ նվեր բաժանում: Բարի լինի:
-Ուրեմն ուրախացի՛ր, այս անգամ ե՛ս եմ նվեր պատրաստել, — պարծանքով ասում է վհուկը:
-Զարմանալի է: Շատ հետաքրքիր է, նույնիսկ համբերությունս չի բավականացնում, որպեսզի իմանամ, թե վհուկն ինձ այդ ի՞նչ նվեր պետք է բերի:
Պապի քունը փախել էր, նույնիսկ հագել էր մուշտակը, մտածելով, որ իսկապես արդեն ձմեռ է և ինքը գուցե քնած է մնացել:
-Դե, ցույց տուր նվերդ:
-Եթե նվերը ցույց տամ, ուրեմն պետք է անմիջապես, հենց այսօրվանից իջնես քո բարձունքից և եղանակի տերը դու լինես, — համարձակ պահանջեց վհուկը:
-Խելագարվել ես, ի՞նչ է, դեռ աշունը նոր է սկսվել, — բողոքեց պապը:
-Հետո ի՞նչ: Իսկ թռչունները վաղո՜ւց չվել են տաք երկրներ: Դու քեզ համար տաքուկ քնած էիր, իսկ ես հետևում էի թռչունների երամին:
-Բայց դեռ տերևաթափ չի եղել, տերևները չեն դեղնել, չեն կարմրել:
Պապը հանգիստ բացատրում էր աշնան բնավորությանը համապատասխան երևույթները, մտածելով, որ վհուկը անտեղյակ է, կամ թե իր սովորության համաձայն ստում է:
-Հետո ինչ, այդ բոլորը ես էլ գիտեմ, բայց տես արդեն ցուրտ է, անձրև է գալիս:
-Լավ, համաձայն եմ, վերջապես ցույց ես տալու թե՞ ոչ, — խոսքը կտրեց պապը:
Վհուկն ուսից իջեցնում է պարկն ու բաց անում: Պարկից դուրս է գալիս մի իսկական ռոբոտ` ձմեռ պապ(արհեստական ագենտ): Կաղանդ պապը բարի ժպտում է, ապա քահ-քահ ծիծաղելով ասում.
-Սա ի՞նչ է:
-Ինչ չէ` ո՞վ է,- բացատրում է վհուկը:
-Բայց նա մետաղից է, և անշարժ, — զարմանում է պապը:
-Այդ միայն թվում է: Հիմա կշարժվի: Եվ վհուկը սկսում է իր կախարդական ցախավելով հարվածել ռոբոտին:
-Եվ ինչո՞ւ ես դու նրան ինձ ցույց տալիս: Եվ այդ պատճառով էլ ինձ արթնացրիր: Ես դեռ մինչև դեկտեմբեր կարող եմ քնել:
-Ոչ մի դեպքում: Ես թույլ չեմ տա: Ամեն տարի խաղալիքներ եմ փախցնում, տոնական տրամադրությունն եմ փչացնում, կամ էլ տոնածառի լույսերն եմ հանգցնում, իսկ այս տարի որոշել եմ, ոչ թե վերջում բարիանալ, այլ` սկզբում: Ես ինքս էլ որոշել եմ նվեր բերել և այն էլ քեզ` Կաղանդ պապ:
-Այո՛, դու կարողացար ինձ զարմացնել: Ես երբեք չեմ տեսել բարի ու նվեր տվող վհուկ:
-Ուրեմն հաջողվե՞ց, ի՜նչ լավ է: Դեռ վերջը չգիտես:
-Դեռ վերջ էլ կա՞: Կարծում եմ վերջն է վհուկային, այո՞… Կարող ես միանգամից ասել, իմանանք, — ասաց պապը:
-Ասեմ: Այս ռոբոտը կլինի քեզ օգնական: Նա քո փոխարեն նվերներ կբաժանի, իսկ դու կարող ես քնել:
Այո, ճիշտն ասած, Կաղանդ պապը հոգնել էր նվերներ բաժանելուց, այդ պատճառով էլ համաձայնվեց, որ նվերները բաժանի այդ ռոբոտը: Նա իր մոտ հավաքված բոլոր երեխաների նվերներ խնդրող նամակները տվեց ռոբոտին: Փակեց դուռն ու գնաց քնելու: Վհուկն ու ռոբոտը վերցրին նամակներն ու ուրախացած գնացին: Վհուկը կարդալ չգիտեր, իսկ ռոբոտը չէր էլ ցանկանում կարդալ: Նա միայն հասցեները կարդաց և որովհետև ինքն էլ վհուկի ձեռքի գործն էր, ամեն ինչ հակառակն արեց: Նրանք բոլոր նամակները հերթով տարան և վերադարձրին իրենց տերերին: Երեխաները կարդացին իրենց իսկ խնդրանքներն ու զարմացան: Մի՞թե Կաղանդ պապն իրենցից խաղալիքներ, համակարգիչ ու գրքեր է խնդրում: Նրանք ովքեր կարող էին, իրենք նվեր ուղարկեցին Կաղանդ պապին: Դե մտածեցին, գուցե այնքան է բաժանել, այլևս չունի, և չի կարողանում: Երբ եկավ դեկտեմբերի վերջը, և Կաղանդ պապը քնից արթնացավ, բաց արեց դուռն ու զարմացավ: Իր դռան դիմաց նվերների սար էր գոյացել: Նա երբեք այսքան նվեր չէր ստացել:
․ Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը։ ․ Դուրս գրիր մեկ գոյական և դրա հականիշը։
․ Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը
Պատասխանիր հարցերին։ վհուկը ինչ նվիրեց կաղանդ պապին
մի ռոբոտ/ մի պարկ կոնֆետ/ մի պարկ նվեր։
որն է իրականություն։
ամառպապը/ աշունպապը/ձմեռպապը։ ․ Քո ամենից շատ սիրած եղանակները
Կար մի գեղեցիկ, հրաշք երկիր: Այդ երկրում սարերն ու դաշտերը պատված էին երփներանգ ծաղիկներով: Երկրի լեռները մեկը մյուսից բարձր ու զարմանալիորեն հիասքանչ էին:
Եվ ահա, այդ երկրի բարձր լեռան ստորոտին, անմիջապես գույնզգույն ծաղիկների գրկում, դրված էին մեղվափեթակներ: Ովքեր չգիտեն, ասեմ, որ մեղվափեթակը փոքրիկ տնակ է` տանիքով ու պատուհան-դռնակով: Այդպիսի բազմաթիվ փոքրիկ տնակներում ապրում են մեղուները, որոնք առավոտից մինչ երեկո աշխատում են: Յուրաքանչյուր տնակն ունի իր մեղվաընտանիքը, իսկ մեղվաընտանիքի գլխավորը` Մայր մեղուն է, որի շուրջն էլ հավաքվում են ընտանիքի փոքրիկ անդամներն ու չեն հեռանում փեթակից: Փեթակների ներսում, շարք-շարք դրված են մեղրաշրջանակները: Դրանք փայտե շրջանակներ են, մետաղալարով հյուսված, որոնց վրա էլ աշխատավոր մեղուները կառուցում են իրենց մեղրաբնիկները:
Ահա այսպես, փեթակում նստում է Մայր մեղուն, իսկ երիտասարդ, աշխատասեր մեղուները գնում են նեկտար հավաքելու, ապա կառուցում են իրենց մեղրաբնիկները: Այդ փոքրիկ արագաշարժ միջատներն այնքան են գնում-գալիս, հազարավոր ծաղիկներից այնքան շատ նեկտար են վերցնում իրենց պարկիկների մեջ ու բերում, մինչև լցվում է մեղրաշրջանակը:
Լեռան ստորոտի փեթակներից մեկում ապրում էր գեղեցիկ մեղու Մեղինեն: Մի օր, երբ հերթական թռիչքի էր գնում մեր գեղեցիկ, շողշողուն աչքերով մեղու Մեղինեն, նկատեց փեթակի դռան մոտ նստած Բոռին: Բոռն այնքան մրոտ ու կեղտոտ էր, որ Մեղինեն միանգամից չհասկացավ՝ ով է նա: Բոռը, բերանը լայն բացած, իր պսպղուն աչքերով հետևում էր փեթակի դռան անցուդարձին: Ոչ մի մեղու նրան չէր մոտենում: Նրանք թռչում էին, ասես չէին նկատում:
Իրականում բոռերը ծույլ են: Նրանք աշխատել չեն սիրում: Նեկտար չեն հավաքում և բացի ուտելուց ոչինչ չգիտեն: Երևի այս բոռը նստել ու սպասում էր, թե ո՞վ իրեն կխղճա և մի քիչ մեղր կտա, որպեսզի ինքն ուտի:
Մեղինեն մոտեցավ Բոռին:
-Նրան մի՛ մոտեցիր,-ասացին մյուս մեղուները:
-Ինչո՞ւ,- զարմացավ Մեղինեն,- չէ՞ որ նա այնքան անօգնական և կեղտոտ է:
-Որովհետև նա ծույլ բոռ է,- ասաց մի մեղու:
-Մայր մեղուն մեզ արգելել է բոռերին ներս թողնել և մանավանդ կերակրել,- ասացին հերթապահ մեղուները, որոնք կանգնում էին մուտքի դռնակի մոտ:
-Չէ՛, ի՞նչ եք ասում, նա քաղցած, մրոտ ու անօգնական է, գուցե նաև վիրավոր է, ապա ոչ ինչո՞ւ պետք է ժամերով այդպես նստած մնար դռնակի անկյունում: Շուրջը շատ ծաղիկներ կան, կգնար ու նեկտար կհավաքեր իր համար,- բացատրեց Մեղինեն:
Պահակներն ու դռան մոտ հավաքված երիտասարդ, աշխատավոր մեղուները միաժամանակ թոթվեցին իրենց ուսերը, տարուբերեցին գլուխները, թափահարեցին թևիկները և ոչինչ չպատասխանեցին: Նրանք, ովքեր շտապում էին` արագ թռան դեպի ծաղիկները: Նրանք, որոնք բեռնավորված էին նեկտարով, ներս մտան փեթակ՝ իրենց մոտ հավաքած նեկտարը դատարկելու, իսկ Մեղինեն մոտեցավ Բոռին:
-Բարև:
-Բարև,- քրթմնջաց Բոռը:
-Դուք ինչո՞ւ եք այդքան կեղտոտ, ինչո՞ւ եք նստել այստեղ, ինչո՞ւ չեք գնում նեկտար հավաքելու, ինչո՞ւ եք այդպես նայում, ինչո՞ւ եք եկել մեր փեթակ, ասեք ձեր անունը, ինչո՞ւ չեք լողանում ծաղիկների ցողով, որտե՞ղ է ձեր փեթակը, մոլորվե՞լ եք, հիվա՞նդ եք, վիրավո՞ր եք, դուք…
-Սպասի՛ր, սպասի՛ր, այդ ինչքան շատ հարցեր տվեցիր, եթե ուզում ես պատասխանեմ, ուրեմն մի պահ լռիր և լսի՛ր ինձ,-ասաց Բոռը:
-Լա՛վ, կլսեմ,- և Մեղինեն փակեց իր գեղեցիկ բերանն ու լռեց:
-Սարի մյուս կողմում մարդիկ հանք են փնտրում: Քանդում են, աղմկում, ինչ-որ գործիքներով փորում են լեռը: Մեզ շատ հետաքրքիր էր, թե ինչո՞վ են զբաղված մարդիկ, թե այդ ի՞նչ են փնտրում: Մենք ընկերներով գնացինք այն կողմը, նայեցինք, հետո այդտեղ թռչում էինք, խաղում, հետո որոշեցինք ցողվել այդ մեքենայից ու քարերից դուրս եկող ջրով, որը հավաքվել էր ու լճակ դարձել: Մյուս բոռերը սատկեցին: Նրանց թևիկները մնացին այդ մածուցիկ ու կպչուն լճակի մակերեսին, իսկ ես, որ ավելի ուշ էի մոտեցել լճակին, միայն հասցրի քիչ կեղտոտվել և վախից արագ պոկվեցի ու փախա: Հեռացա այդ սև լճակից հեռու, հասա այս ծաղիկների մոտ, տեսա ձեր փեթակը և մնացի այստեղ նստած…
-Վա՜յ, վա՜յ, այդ ի՜նչ սարսափելի է,- վախեցավ Մեղինեն,- խեղճ ընկերներ: Ի՜նչ լավ է, որ դուք կարողացել եք թռչել ու մեզ հասնել: Հարկավոր է ասել Մայր մեղվին, որ նա արգելի մեր մեղուներին լեռան մյուս կողմը թռչել: Դուք այստեղ սպասեք: Հիմա կգամ:
Մեղինեն ներս թռավ: Փեթակի խորքում Մայր մեղուն հետևում էր, թե ինչպես են խնամում ձագուկներին, ինչպես են երիտասարդ մեղուները լցնում մեղրաշրջանակները: Տեսնելով Մեղինեին՝ նա բարկացավ.
-Ինչո՞ւ ես այս ժամին այստեղ, անգործ, չէ՞ որ դու պետք է դաշտում լինեիր և ինչո՞ւ են քո պարկիկները դատարկ:
Մեղինեն արագ-արագ պատմեց Բոռի պատմածը: Վախեցած, անհանգստացած Մայր մեղուն հրամայեց շեփորել և հավաքել բոլոր մեղուներին ժողովի: Երիտասարդ շեփորահար մեղուները նվագեցին իրենց շեփորներով: Բոլոր մեղուներն իրենց ներքին զգայարաններով լսում են շեփորահար մեղուների շեփորների ձայները: Տարբեր կողմերից հարյուրավոր մեղուներ, թողած իրենց ծաղիկները, շտապեցին փեթակ: Փեթակի մուտքի մոտ հավաքված մեղուներին Մայր մեղուն պատմեց Բոռի պատմությունը, որ լսել էր Մեղինեից: Մայր մեղուն արգելեց աշխատավոր մեղուներին գնալ լեռան այն կողմը, որտեղ ջրերը սև են, իսկ ծաղիկները՝ մրոտ ու գրեթե չորացած: Բացատրեց, որ այդ ծաղիկների նեկտարը բոլորովին էլ համեղ չէ և հարկավոր չէ իրենց: Դրանից շատ վատ մեղր կստացվի, իսկ մեղուներն էլ կա՛մ կոչնչանան, կա՛մ կհիվանդանան: Մայր մեղուն նաև թույլ տվեց կերակրել Բոռին:
Երբ Բոռը կուշտ կերավ և այլևս քաղցած չէր, Մեղինեն ասաց.
-Դուք կօգնե՞ք ինձ նեկտար հավաքել: Եվ հետո, դուք անպայման պետք է լողանաք ծաղիկների ցողով:
-Բայց ես չգիտեմ ինչպես են նեկտար հավաքում,- պատասխանեց Բոռը:
-Դուք միայն ինձ հետ եկեք,- ասաց Մեղինեն:
-Լավ: Դուք այնքան գեղեցիկ եք, ձեզանից ծաղկի հոտ է գալիս, և միայն դուք հավատացիք ինձ և կերակրեցիք․ ես ձեզ չեմ մերժի: Եթե դուք չլինեիք, ինձ ոչ մի մեղու չէր նկատի, նույնիսկ կքշեին այստեղից:
Բոռը և Մեղինեն թռան ծաղկից ծաղիկ: Բոռը լողացավ ծաղիկների ցողով: Նրա թևիկները մաքրվեցին: Բոռը փայլեց իր բնական գեղեցկությամբ: Նրանք միասին փոշոտվեցին ու խաղացին ծաղիկների թերթերին: Բոռն օգնում էր տեղափոխել նեկտարը և նրանք այնքան էին գնացել ու եկել դեպի մեղվափեթակ ու դեպի ծաղիկները, որ մտերմացել էին:
-Իմ կարծիքով, ես քեզ սիրեցի, սիրո՛ւն Մեղինե,-խոստովանեց Բոռը:
Բոլորը զարմացել էին, թե ինչպե՞ս է այդ բոռն աշխատում:
-Գուցե սիրո՞ւց է, — քչփչացին մի քանիսը:
-Գուցե նա մի նոր տեսա՞կ է, — զարմացան մյուսները:
Իսկ աշնանը, երբ բոլոր մյուս բոռերը սատկել էին սովից ու ցրտից, փեթակի մուտքի մոտ, միմյանց գրկած մնացել էին Բոռն ու Մեղինեն:
Մեղինեն իր փոքրիկ ջերմությամբ տաքացնում ու փրկում էր Բոռին: Այդ տեսնելով՝ Մայր մեղուն թույլատրեց Բոռին ապրել իրենց փեթակում: Չէ՞ որ Բոռն իրենց բարեկամն ու փրկիչն էր:
. Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը։ ․ Դուրս գրիր մեկ գոյական, իսկ հետո նրա հոմանիշները։ ․ Դուրս գրիր քեզ ամենից հետաքրքիր մասը։
հարցերին պատասխանիր։ Մեղուների գործը որն է՞
Պատրաստել մեղր, կրվել առյուծի հետ, մարդկանց իրենց փշով ծակել։
մարդիկ ինչի պատճառով են վախենում մեղուների՞ց
որովհետև մեղուները զոլավոր են, որովհետև մեղուները ծակում են փշով,
որովհետև , մեղուները չար հայացքով նայում են մարդկանց նայում։
քո համար սրանցից որն է ավելի վախենալու։ Մեղու, Սարդ, ժուկ։
Ծառը շատ հետաքրքրասեր էր: Աճում էր, ճյուղերով շոշափում շրջապատը, օդը, արևի ճառագայթներին, քամուն ու անձրևին, խոսում էր թռչունների հետ, որոնք նստում էին իր ճյուղերին ու երգում կամ թռչկոտում տերևների մեջ: Ծառն ընկերասեր էր, այնքան, որ համաձայնեց իր ճյուղերից հյուսված հարմար եռանկյունում տեղ տալ թռչուններին, որ իրենց համար բույն հյուսեն, հետո ձագուկներ ունենան, հետո նրանց թռչել սովորեցնեն: Իսկ երբ նրանք հեռանում էին տաք երկրներ. ծառը տխրում էր ու երբեմն էլ լաց լինում: Նա մտերմանում էր բոլորի հետ ու կարոտում:
Մի անգամ, երբ քնած էր, լսեց, թե ինչպես են հարվածում իր կեղևին: Սկզբում բարկացավ այդ անկոչ հյուրի վրա, որն իրեն խանգարում էր ու նաև հարվածում, հետո, երբ փայտփորիկը որդը կտուցին թռավ. ծառը ներեց փայտփորիկին, նույնիսկ շնորհակալ էր, որ իրեն օգնեց ազատվել անկուշտ որդից: Չէ՞ որ, բարի ծառը տեղ էր տվել նաև որդին, որը լուռ ուտում էր ծառի հիմքը՝ ներսից: Իսկ հետո, փայտփորիկի հեռանալուց հետո, մի փչակ մնաց ծառի կրծքին, որում ապրելու խնդրանքով ծառին դիմեցին սկյուռները: Իսկ ծառն, իհարկե, ուրախացավ և չմերժեց: Եվ փչակում սկսեց ապրել սկյուռների ընտանիքը:
Մի անգամ էլ ծառը որոշեց մտերիմներ փնտրել այլ վայրերում: Նա ձգվեց, ձգվեց, տեսավ, որ դեպ երկինք այլևս չի կարողանում բարձրանալ, սկսեց ձգվել իր արմատներով, իսկ արմատներն ավելի լավ էին օգնում նրան: Այդ արմատները ճյուղավորվում էին ու տարածվում հողի մեջ: Նրանցից մեկը հանդիպեց խլուրդին: Խլուրդը փորել էր հողը, իր համար անկյուն ստեղծել ու քնել: Արմատը աճելով հասավ խլուրդի քթին, ապա մտավ թևատակն ու խուտուտ տվեց: Խլուրդը վախից վեր թռավ: Տեսավ իրեն նայող արմատին և ժպտաց: Ապա մի կողմ քաշվեց և արմատը շարունակեց իր ճանապարհը՝ մխրճվեց հողի մեջ: Այդպես արմատն այնքան երկարեց, երկարեց մինչև դուրս եկավ երկրագնդի հակառակ կողմում: Դուրս եկավ հողից, նայեց արևին ու արևի ճառագայթներից կանաչելով նոր ծառ դարձավ: Հետո իր արմատներով անմիջապես հեռագրեց մայր ծառին, որ արևն ամենուր նույնն է:
․ Դուրս գրիր անծանոթ բառերտ։ ․ Դուրս գրիր երեք գոյական։ ․ Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը։ ․ Քո կարծիքով այս հեքիատում ամենա հետաքրքիր մասը որն է։ ․ Դուրս գրիր այն հատվածը, որտեղ ասում էր ծառի մասին։