ՍԱՌՑԵ ՏՂԱՆ ԳԼՈՒԽ 2
Երկու տարի անց, երբ սառցե տղան արդեն յոթ տարեկան էր, նա արդեն փնտրվում էր։
Նրա համար շատ գումար էին տալիս, բայց դրան նայած՝ տղան շատ էր ուժեղացել։ Ընդամենը երկու տարի էր անցել, բայց նա արդեն կարողանում էր ստեղծել իր սառցե մոլորակը, որտեղ ամեն ինչ սառույցից էր։ Եվ դրան չնայած՝ տղան շատ բարի սիրտ ուներ։ Ուղղակի քանի որ նա ընդամենը յոթ տարեկան էր, նրան շատ հեշտ էին խաբում, և մի օր նրան բռնեցին։ Ամենավտանգավոր մարդկանց զնդանը նետեցին, որովհետև մտածում էին, թե նա շատ չար չարագործ է։
Տղան երկու օր նստեց բանտում և միանգամից հոգնեց այդտեղից։ Նա իր կախարդական ձեռքով բանտի ճաղերը սառեցրեց, ապա փշրեց։ Կողքի բանտարկյալների բերանները բաց մնացին, թե ինչպես յոթ տարեկան տղան երկու օրում դուրս եկավ այդտեղից։ Բանտարկյալները շատ խնդրեցին, որ տղան ազատի նրանց։ Սառցե տղան բոլորին ազատեց, բայց միայն չորսին իր հետ վերցրեց։ Այդ չորսը նույնպես կախարդված երեխաներ էին․ չորսն էլ տաս տարեկան էին, չորսն էլ տղա։
Սառցե տղան ասաց․
— Ինձ հետ շատ հավես արկածներ ենք ունենալու։
Չորս տղաները ասացին․
— Մեծ հաճույքով։
Բանտից դուրս գալուց հետո նրանք ծանոթացան։ Առաջին տղան սառցե տղան էր, և նա ուզեց, որ իրեն մականունով կանչեն։
Բանտարկյալներից մեկի անունը Ջեք էր։
Մյուսի անունը Կարլ էր։
Իսկ հաջորդ երկուսը եղբայրներ էին․ մեկի անունը Սատուրն էր,
մյուսինը՝ Նեպտուն։
Սառցե տղան ասաց, որ պետք է ասի ծնողներին, որ լքում է նրանց։
Օրեր անց, երբ նրանք արդեն աշխարհահռչակ հնգյակ էին՝ որպես օգնականներ, իսկ մյուս կողմից՝ որպես բանտարկյալների հնգյակ, նրանք ամեն ինչ շատ զգույշ էին անում, որովհետև պատահական մարդը կարող էր ոստիկանին հանձնել նրանց։ Տղաները օրենք ունեին․ ամիսը մեկ անգամ ամեն մեկի համար գնումներ էին անում։ Եվ հենց այդ օրն էր։ Նրանք իրենց համար մեկ ժամացույց առան։ Դա շատ թանկ էր, և նրանք ընդհանուր էին օգտագործում այն։ Քանի որ բոլորը ուզում էին ժամացույցը ձեռքին հագնել, ամեն օր մեկ մարդ էր այն կրում հերթականությամբ։ Առաջինը սառցե տղան էր, որ հագավ այն։
Նրանք քայլելով գնացին դեպի անտառ, որպեսզի փայտից նետ ու աղեղ պատրաստեն․ ուզում էին իրենք ինչ-որ բան սարքել։ Բայց սառցե տղան զգաց, թե այդ ժամացույցը ինչ վատ և չար հիշողություններ էր իրեն բերում, և ամեն րոպե նա ավելի էր կատաղում, մինչև հասավ կատաղության գագաթնակետին։ Տղան ամբողջ ուժով գետնին հարվածեց, և ուժգին քամի սկսվեց։ Աշխարհը սկսեց սառույցի կտոր դառնալ, մարդիկ և կենդանիները նույնպես։ Քամին ժամացույցը նրա ձեռքից պոկեց և ջարդուփշուր արեց այն։
Տղան նոր հասկացավ, թե ինչ մեծ սխալ էր թույլ տվել։ Նա փորձեց աշխարհը հետ տաքացնել, բայց նրա մոտ չէր ստացվում, որովհետև նա կարողանում էր սառեցնել, այլ ոչ թե տաքացնել։ Տղան տխրեց։ Ամեն ձև փորձեց տաքացնել մոլորակը, բայց չէր ստացվում։ Տղան արդեն վեց օր ոչինչ չէր ուտել, որովհետև ամեն ինչ սառել էր, ուտելու ոչինչ չկար, և նա ստիպված արդեն մահվանն էր սպասում։
Բայց նրա բախտը նորից ժպտաց, որովհետև տղաները նույնպես կախարդված էին։ Նրանցից մեկը կրակի ունակություն ուներ, ուղղակի վարժված չէր։ Ճիշտ պահին նա արթնացավ։ Դա Սատուրնն էր՝ կրակի կախարդը, և նրա շուրջը կրակ վառվեց։ Մյուս տղաները նույնպես վերակենդանացան։ Այդ հնգյակը սոված ուտելիք էր փնտրում։ Նրանք մի սառած եղջերու գտան, և Սատուրնը խորովեց նրան, որպեսզի ուտեն։ Եղջերուն շատ համով էր։
Նեպտունի կախարդական ուժը գիտությունն էր․ ինչ բանի մասին որ նա մտածեր, միանգամից կիմանար պատասխանը։ Նա ասաց․
— Կարծես գիտեմ, թե ինչպես է պետք ամբողջ աշխարհը փրկել։ Մեզ պետք է բարձրանալ այս լեռը, դա մեզ շատ մոտ է։
Լեռը բարձրանալուց հետո նրանք հարցրին Նեպտունին՝ ինչ է պետք անել։ Նեպտունը պատասխանեց, որ մնացածը կբացատրի մի ծերուկ։ Նրանք ժայռերի վրա ման էին գալիս ծերուկին։ Տարբեր ճանապարհներով գնացին, բայց նույն տեղը հասան և տեսան ծերուկին։ Սկզբում հարցրին, թե ինչպես էր նա տաք մնացել։
Ծերուկը պատասխանեց, որ նա աշխարհում ամենաուժեղ կախարդն է, և իր համար այս արածը մանկական խաղ էր։ Տղաները հարցրին՝ կարո՞ղ է օգնել աշխարհը հետ տաքացնել։ Ծերուկը ասաց․
— Ի՞նչ կտաք ինձ դրա դիմաց։
Նրանք պատասխանեցին․
— Ինչ ուզեք։
Ծերուկը ասաց․
— Ես ձեզ հեշտ բան կտամ։ Ես հանելուկ կտամ, և դուք պետք է ճիշտ պատասխանեք, թե չէ՝ չեմ օգնի։ Ի՞նչն է այն, ինչը ամենից արագ է, և նրան դիպչելը անհնար է։ Դուք ունեք հինգ պատասխան, ամեն մեկը՝ մեկը։
Ջեքը ասաց՝ լույսը։
Կարլը ասաց՝ ժամանակը։
Նեպտունը ասաց՝ միտքը։
Սատուրնը ասաց՝ կրակը։
Եվ վերջում սառցե տղան ասաց՝ հաստատ լույսը։
Ծերուկը այդ ամենը լսելուց հետո ասաց, որ նրանցից միայն մեկն էր ճիշտ, և դա Կարլն էր։
— Ձեր բախտը բերեց, նա ճիշտ էր, ես ձեզ կօգնեմ։
Նա մի անգամ ծափ տվեց, և աշխարհը դարձավ ինչպես առաջ։ Ժայռից իջնելիս նրանց գլխին մի հսկայական քար էր ընկնում, և այդ ակնթարթում Կարլը ինչ-որ բան ասաց, ու ժամանակը կանգ առավ։ Հնգյակը կարողացավ շարժվել, և հետո հասկացան, որ Կարլն էլ էր կախարդված։
Տղաները որոշեցին տուն սարքել, որտեղ իրար օգնելով էին ապրելու։ Բայց նրանք շատ փոքր էին շինարարության համար, և եկավ Ջեքի պահը։ Նրա կախարդական ուժը բույսեր աճեցնելն էր։ Նա կարող էր աճեցնել ցանկացած չափսի, ձևի։ Նա մի բարձր ծառ աճեցրեց՝ մի վայրկյանում, հետո մեկ ուրիշ ծառ, որից փայտ ստացան, և վերևում հսկայական ծառի վրա տախտակամած սարքեցին։ Նրանք հենց այնտեղ էին ապրում՝ առանց տանիքի։ Դա մի քիչ անսովոր էր մեր ժամանակակից տների համեմատ, բայց վերջում տանիք էլ սարքեցին, որ անձրևներից պաշտպանվեն։
Նրանք այդպես էին ապրում։ Ուտելիքը ստանում էին այսպես․ Կարլն ու Սատուրնը գնում էին որսի։ Կարլը ժամանակն էր կանգնեցնում, իսկ Սատուրնը կենդանուն էր խորովում։ Մյուս երկուսը ջրի հետևից էին գնում։ Դա շատ հեռու չէր, բայց մոտիկ էլ չէր․ իրենց տնից մեկուկես ժամվա ճանապարհ էր։ Դա մի առու էր՝ շատ մաքուր ջրով։ Բայց հետո նրանք հասկացան, որ սառցե տղան կարող է սառույց ստեղծել, իսկ Սատուրնը այն հալեցնել, և այդպես ջուր ստանալ։
Նրանց կյանքը շատ հավես էր անցնում, որովհետև բնության մաքուր օդը և իրենց հարմարավետ տանը ոչինչ չէր գերազանցում։