ՃԱՄԲԱՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Առաջին շաբաթ
Ահա ամփոփման հղումը


Երկրորդ շաբաթ ես ցավոք սրտի միայն Սևաբերդ եմ գնացելև հետո լավ բացակել։ Սևաբերդում շատ ցուրտ չէր, արև էր, բայց շատ, շատ , շատ ձյուն էր մեր Երևանից շատ ավելի անգամ շատ էր ձյունը։ Մենք սահել ենք ձյան վրա և ձնագնդիկ ենք խաղացել։

Երրորդ շաբաթ ես մենակ հինգշաբթի և ուրբաթ օրերն եմ գնացել հինգշաբթի ես մի պար եմ սովորել։ Ես քանի, որ մի արջ էի պատրաստել կավից ես այդ արջը ներկեցի ինչպես պետքն էր։ ՈՒրբաթ այսինքն այսօր ես ընկեր Սոնաին եմ բարևել քանի որ նա երկար ժամանակով Դուբայ էր գնացել։ Նաև ես իմ բացթողումներնեմ լրացրել։

Ճամբարային ամփոփում․ առաջին շաբաթ

Մենք առաջին օրը՝ երեքշաբթի, ծանոթացել ենք մեր ջոկատի երեխաների հետ։ Մենք նաև արցախի բարբառով երգ սովորել։ Եվ համակարգչով դաս ենք արել։
Հաջորդ օրը մենք թեյ ըմպություն ենք արել, մենք գնացել ենք ընկեր գոհարի հետ կավագործության, ես քանդակ էլ էի մի արջի։ Հինգ շաբթի մենք գնացել ենք սահադաշտ ես քանի որ լավ էի քշում ինձ համար, ոչմի խնդիր չկար, որ սահ էի։ Մենք նաև նոորից թեյ ըմպություն ենք արել ։ Մենք թեյ ըմպությունից հետո հորինում էինք լոգոներ։ Ուրաբ օրը այսինքն այսօր գնացել ենք վերնատուն և սպասել ենք մեր հյուրերին։ Մեր հյուրերն փոդ քաթ մարդիկ Թաթևը և Մարիամը։ Նրանց հետ մենք բարբառով բառեր փորցեցինք գուշակել։
Մենք նաև ասյօր գնացել ենք ընկեր Նարեկի մոտ քանդակելու, ես քանդակեցի դինոզավր։

ԹԵՅ, ԹԵՅ ԸՄՊՈՒԹՅՈՒՆ, ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

թեյ անուշաբույր ըմպելիք, որը սովորաբար պատրաստվում է տաք կամ եռացող ջրի մեջ թեյի թփի տերևները թրմելուց։ Թեյի թուփը թեյազգիների ընտանիքի կամելիա տեսակի մշտադալար բույս է՝ ծագմամբ Ասիայից։ Բուսաբանական գրականության մեջ այդ տեսակի համար հիմնականում օգտագործվում է Չինական կամելիա) անվանումը։ Աշխարհում ամենա շատ թեյ ըմպողները թուրքիայում են։

թեյի հայրենիքը Արևելյան Ասիայում է ։
Թեյի բույսի հայրենիքը Արևելյան Ասիան է, հավանաբար ծագումը կարող է կապվել Հյուսիսային Բիրմայի և Հարավարևմտյան Չինաստանի հետ։ Թեյախմությունը, որպես այդպիսին, տարածվեց Թան արքայատոհմի օրոք, երբ այն միայն օգտագործում էին որպես բժշկական դեղամիջոց։ Սիչուանում մարդիկ սկսեցին թրմել թեյի տերևները առանց հավելումների՝ պահպանելով


Մենք այսօր նաև հյուրասիրություն և թեյ ըմպություն ենք արել, իրար ենք հյուրասիրել քաղցրավենիքները և այլն․․․ շատ հավես հյուրասիրություն ենք արել և կարծում եմ հյուրասեր ենք դարձել։

Արցախյան   բարբառ․ ասույթների  ընթերցում

Բարբառները դա լեզվի տարածքային տեսակն է, օրինակ տարբեր գյուղերում բարբառներով են խոսում ։ Բարբառը մեր գրական լեզվի մի քիչ ուրիշ տարբերակն է։ Գրական լեզվի բառը բարբառով կարող է լինել կրճատած կամ ամբողջովին փոխած։
Ահա միքանի օրինակներ ։

Բնօրինակը

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։— Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը՝ մի գցի, չեմ ուզում,— լալիս էր կինը։Բայց Համբոն չլսեց։

Մշո բարբառ

Գէղացի Համբօյի տուն կըռիվ էր յընգի։Համբօն գուզէր զուր տըսվէրգու տարէգան Գիքօրին տանէր քաղաք, գօրձի մի իդէր, օր մարթ դառնէր, դադէր ու բանէր։ Կընիգ չուզէր։- Չըմ հուզի, զիմ մատղաշ ճըժուն ինա զուլում աշխարք մը թալէր, չըմ հուզի,- գիլէր կընիգ։Բըլէ Համբօն լըլսէց։

Գյումրու Կարնո բարբառ

Գէղցի Համբոյի տունը կըռիվ էր ընգէ։Համբօն գուզէր օր իրան տասէրգու տարէգան Գօգօրին տանէր քաղաք, օր արէստըմ սօրվէր, մարտ դառնար։ Հըմը կընիգը չէր հուզէ։- Չէմ հուզէ, քօրփա էրէխուս էն անխիղջ աշխարքը մի քցէ,- կըսէր,- չէմ հուզէ։Հըմը Համբօն չըլսէց։

Զեյթունի բարբառ

Կեղացը Համփըյուն դօնը գըռըէվ էյ յընգի։Համփօյը գո գուզանէյ յու իյ դասնէյգու դայու Կուկույը քաղօք դանը, պօնի մը դոր, յույ մոըյթ տառնօր ու ծավծավա։ Գընըգն ա օյզօր չօ գունէյ։- Չօ գուզիմ, էմ մասում բօլուզը ան անավոըտ աշխօյը մի ըցգի, չօ գուզիմ,- գու գուլէյ գընըգը։Ամմա Համփօյը չի լըսից։

Մեղրու բարբառ

Շինէցէ Համբօյի տօնը կռէվ լու նամ։Համբօն խնդիս ի լու իյուր տըսնէրկու տըրէկան Կուքուրուն շիհար տանի, մին գործու տա, հօր մարդ դէռնի, ըխշատանք արի։ Կընէկը հօժար չէ լու։- Խընդիս չիմ, իմ քօրփա րախէն ցիքիլ մու նա անիրավ ախշարքը, խընդիս չիմ,- լէց լունիս կընէկը։Համա Համբօ լիսուլ չի։

Ղարաբաղի բարբառ

Շինացի Համբօն տօնը կըռէվ ար ինգյալ։Համբօն օզըմ ար ուրան տանէրկու տըրէկան Քրիքօրին տանի քաղաք մի կօրծու տա, վըէր մառթ տառնա, աշխադանք անի։ Ամա կընէկը ռազի չար։- Օզըմ չըմ, իմ քէօրփա րախան էն անդէր աշխարքը մի քէիցիլ, օզըմ չըմ,- լէաց ար ինում կընէկը։Ամա Համբօն անգուճ չըկալավ։

Կապանի խոսվածք

Շընեցի Համբօյի տօնը կըռէվ լյա ընգած։Համբօն օզըմ լյա իրա տանէրկու տըրէկան Գրիքօրեն տանե քաղաք մի գօրծու տա, վըր մառթ տըռնա, աշխատանք անէ։ Ամա կընէկը ռազի չի լյա։- Օզըմ չըմ, իմ քյօրփա խօխեն էն անդէր աշխարքը մա քցե, օզում չըմ,- լեց լյա նյում կընէգը։Ամա Համբօն անջուկ չի րա։

Ներկայացնում եմ իմ ունեցաց ուսումնական գործիքները

  • թվային ուսումնական գործիքներ․ – ես մի հաշվիչ <<կալկուլատոր>> ունեմ
  • տանը եղած գործիքներ – տանը նույնպես մի հաշվիչ ունեմ , որով հազարից մեկ կատակով բաներ եմ հաշվում։
  • իմ ունեցած ճամփորդական պարագաները լանչբոքս <<ուտելիքի տուփ>> , տաք հագուստ, փոխնորդ, խաղեր, հեռախոս։
  • որևէ գործիքի կիրառությունը տնային գործերում, ճամփորդության ժամանակ հեռախոս
  • իր ստեղծած մոդելը․ ես ընթանրապես չեմ ստեղծել մոդել
  • իր խնամած բույսը, կենդանին ես մի կատու եմ խնամում, այսինքն հազարից մեկ խնամում, ուտելիք տալիս, որովհետև ամբողջ գործը մայրիկս կամ հայրիկս։
  • իր կատարած փորձը ես կատարել եմ մի բաժակներով փորձ, որը իմ բլոգում բնագիտության բաժնի մեջ կա։
  • կենցաղային գործիքներ, որոնք կարողանում է օգտագործել․ ես կարողանում եմ օգտագործել մուրճը ։
  • իր ուսումնական բլոգը․ ահա բլոգիս հղումը
  • իր կազմած խաղը․ ես կազմած խաղ չունեմ
  • իր սիրած համակագչային խաղը: իմ սիրած խաղը դա roblox-ն է ահա հղումը։ Այս խաղը խաղերի կենտրոն է, որտեղ շատ խաղեր կան, այս խաղը ներբեռնելու համար պետք մտնել ցանկացած խաղ, որը roblox-ի մեջ է և ձեզ կառաջարկեն ներբեռնել։

Սովորողի անհատական ուսումնական պլան․ երկրորդ ուսումնական շրջան

Հունվարյան ստուգատեսային ճամբար

Ջոկատ՝ 15-րդ ջոկատ, «Արարէ»
Ջոկատավարներ՝ Սոնա Փափազյան, Նարեկ Ստեփանյան

Հունվարի 7, երեքշաբթի
08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
9:20-10:05 — Ճամբարային գործունեություն՝ ճամբարականների հաշվառում, ջոկատի գործունեության ծանոթացում, անհատական ուսումնական պլանների կազմում, Ջոկատի լոգո և կարգախոս, անվանում, ճամբարականները ներկայանում են, պատմում իրենց Սուրբ Ծննդյան տոների մասին, զրույց, թեյըմպում, համեղություններ
Ծանոթացում ստուգատեսներին՝ 
Ազգագրական, ԲնագիտատեխնիկականԴիջիթեք, Մարզական
11:55 — 12:40- Սեդա Թևանյան․ Արցախի երգեր
12։55- 13։34 -Ազգագրական ստուգատես․ Արցախյան մշակույթ․ ասույթներ, բարբառ, տարազ, Արցախի մասին կարճ պատմություն, պատում
*Ճամփորդական նախապատրաստական աշխատանք, Լեռանէի համար թելերի ճշտում, խմբավորում, խոհանոցային ուտելիքների մասին հստակեցում, գնումների նախապատրաստական աշխատանք, ճամփորդական այլ հարցեր

Հունվարի 8, չորեքշաբթի

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
9։20-10։05՝-Ճամբարային գործունեություն՝ ճամբարականների հաշվառում, ճամբարային գործունեություն- 
Արցախյան ասույթների ընթերցում, բարբառին ծանոթացումhttps://fliphtml5.com/qweuo/oqxn/basic
10։10-12։40 —Նարեկ Ստեփանյան-տեխնոլոգիական գործունեություն/3 ժամ/
12։55-13։35- Ճամբարային օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքներ

Հունվարի 9, հինգշաբթի

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20-10։05- 
Ազգային ավանդական խոհանոց․ Արցախյան ուտեստների ուսումնասիրություն,
10:20-11:45 — Ճամփորդություն Երևանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց
12։10-13։35-Ճամբարային օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքներ

Հունվարի 10, ուրբաթ
08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20- 10։05-
ազգային խաղեր— հոլախաղ, պարան, ռեզին, կոճակ, թաշկինակ
10:05-12:40- Նարեկ Ստեփանյան-տեխնոլոգիական գործունեություն/3 ժամ/
12։55- 13։35-
Հետաքրքրաշարժ մայրենի, լեզվական խաղեր/նյութը՝ Գոհար Բալջյանի/, սեղանի և տրամաբանական խաղերի օր

Հունվարի 13, երկուշաբթի

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20- 10։20-
Լավագույն նորը, մոռացված հինն է կամ ՝ մերն ամենալավն է, սեղանի ինտելեկտուալ խաղեր
10:30- Ճամփորդություն Սևաբերդ
14։00- Վերադարձ

Հունվարի 14, երեքշաբթի

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20-10։30-
Տարազը Հայոց մեջ. Սյունիք-Արցախյան տարազախումբԱրցախյան /արցախյան տարազ/, պատրաստվում ենք թելերը, որպեսզի գործենք թևնոցներ
11։00- Լեռանէ բրենդի հիմնադիր՝ Աննա-Սառա Պողոսյան, վարպետության դաս՝ պատրաստում ենք Լեռանիկներ
11:55 — 12:40-Ընդմիջում՝ Սեդա Թևանյան․ Արցախի երգեր
13։15-13։35- Շարունակում ենք Լեռանէների պատրաստման ընթացքը

Հունվարի 15չորեքշաբթի
08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
9։20-10։05 — Ճամբարականների հաշվառում,
 Բնագիտատեխնիկական ստուգատես— Սովորողները իրենց ճամփորդական իրերն են բերում, ցուցադրում, ասում որն ինչի համար է՝ քնապարկից սկսած, ուսապարկ, թեյաման-ջրաման, առաջին բուժօգնության արկղիկ․․․․
10։10-12։40 —Նարեկ Ստեփանյան-տեխնոլոգիական գործունեություն/3 ժամ/
13։05-13։35- Ճամբարային խոհանոց՝ մրգային ֆրեշի պատրաստում, Պատրաստում ենք աղանդեր՝ արցախյան 
Կոլոնդրակ- բաղադրություն 1 – 2 բաժակ փոխինձ 5 – 10 հատ սալորաչիր, ծիրանաչիր 1 բաժակ դոշաբ կամ մեղր Պատրաստման եղանակ Անհրաժեշտ է փոխինձ շաղախել մեղրաջրով կամ դոշաբով, այնուհետև վերածել փոքրիկ գնդակների և տեղադրել չրերի վրա, ինչպես պատկերված է լուսանկարում։

Հունվարի 16, հինգշաբթի
08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20- Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20-10։05-Ճամբարականների հաշվառում, հեքիաթի դերային ընթերցում թարգմանում հայերեն, մեկնաբանություն
 Հայ ժողովրդական հեքիաթ-ՀՈՐ ՏՎԱԾ ԻՐԵՔ ԽՐԱՏԸ-Ալվարդ Անդրեասյան/տեսանյութի պատրաստում, ներկայացում/
10։10-11։55-Նարեկ Ստեփանյան-տեխնոլոգիական գործունեություն/2-3րդ ժամեր/
11։55-12։40- Սեդա Թևանյան․ Արցախի երգեր
12։55-13։35- Նարեկ Ստեփանյան-տեխնոլոգիական գործունեություն

Հունվարի 17, ուրբաթ
08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20- Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20- 10։05 -Ճամբարային գործունեություն՝ ճամբարականների հաշվառում, Բնագիտատեխնիկական ստուգատես, ներկայացնում են որևէ ծրագիր, որին տիրապետում են, նկարում են, պատմում, իրենց ճամփորդական իրերի մասին են ներկայացնում, մասնակցում եք Բնագիտատեխնիկական ստուգատեսին կամ Դիջիթեք 2025
10։10-13։35 — Նարեկ Ստեփանյան-տեխնոլոգիական գործունեություն/4 ժամ/+ Վերջի մի ժամը միանում է Ալվարդը խմբին

Հունվարի 20, երկուշաբթի
08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20- Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20-11։00 
Մուլտֆիլմի դիտում, քննարկում
11։05-12։45-«Ընկերության ամիս»- Նախագիծ Արևիկ Բաբայանի հետ
12։50-13։35- Օրվա ամփոփում բլոգներում, հաջորդ օրվա անելիքների քնարկում- Ալվարդ, Անդրեասյան, քանի որ հաջորդ օրը պետք է Բարեկենդանի դիմակներ անեք, նախապես կասես, որ բերեն ստվարաթուղթ, գոաշ, ռեզին, սկոչ, սոսինձ, սպիտակ թղթեր, մատիտներ, որ դիմակները պատրաստեք, Նարեկենց մոտ էլ ստվարաթուղթ կարա լինի, էս կարող եք իջնել անել հենց տեխնոլոգիայի սրահում

Հունվարի 21, երեքշաբթի
08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20-11։00- Ճամբարականների հաշվառում, պատրաստվում ենք Բարեկենդանի տոնին, տեղեկությունների որոնում, դիմակների պատրաստում-Ալվարդ Անդրեասյան
11։00- 11։55-Սեղանի խաղերի մրցաշար, ինտեկելկտուալ խաղեր, լեգո, կուբիկ-ռուբիկ-Ալվարդ Անդրեասյան
11:55 — 12:40- Սեդա Թևանյան․ Արցախի երգեր
12։55- 13։35- 
Բնագիտատեխնիկական ստուգատես, ինտելեկտուալ խաղեր


Հունվարի 22, չորեքշաբթի
08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20- Ընդհանուր պարապմունք
09։20-10։05-Ճամբարականների հաշվառում,
 Բնագիտատեխնիկական ստուգատես-Ալվարդ Անդրեասյան— Սովորողները իրենց ճամփորդական իրերն են բերում, ցուցադրում, ասում որն ինչի համար է՝ քնապարկից սկսած, ուսապարկ, թեյաման-ջրաման, առաջին բուժօգնության արկղիկ․․․․
10։10-12։40 —Նարեկ Ստեփանյան-տեխնոլոգիական գործունեություն/3 ժամ/
12։55-13։35-
ազգային խաղեր՝ կոճակ, հոլ, թաշկինակ, աղջիկ փախցնոցի
Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքներ

Հունվարի 23, հինգշբաթի
08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20- Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20-10։05-Արցախյան պարեր․ ուսումնասիրություն, տեղեկատվական նյութի պատրաստում և տեղադրում բլոգներում- 
Ուզունդարա հոլովակՅայլի կամ յալի- հոլովակ(Ներքևում կա նկարագրությունը հոլովակի մեջ)-Ալվարդ Անդրեասյան
10։10-11։55-Նարեկ Ստեփանյան-տեխնոլոգիական գործունեություն/2-3րդ ժամեր/
11։55-12։40- Սեդա Թևանյան․ Արցախի երգեր
12։55-13։35- Նարեկ Ստեփանյան-տեխնոլոգիական գործունեություն

Հունվարի 24, ուրբաթ

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20-10։05- 
Արցախյան բարբառով շուտասելուկների հանելուկների, խաղիկների ընթերցում, ձայնագրում
10։10-13։35 — Նարեկ Ստեփանյան-տեխնոլոգիական գործունեություն/4 ժամ/

Նախագծային աշխատանք 17-րդ ջոկատ՝ Մադլեն Թերզյան, Էլինա Սիմոնյան
Չորեքշաբթի
— 10։10-12։40
Ուրբաթ-10:10-12:40

Մարզական ստուգատես․
Հունվարի 9- Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, ժամը՝ 12:30-13:15
Հունվարի — Սևաբերդ, ժամը՝ 12։00-13։00

Ազգագրական փառատոն
Ճամփորդություն Լուսիկ Ագուլեցու տուն- թանգարան
Ժող-արվեստների թանգարան
Մեգերյան կարպետ