Month: February 2025
Կարդում ենք Թումանյանի «Սասունցի Դավիթը»

1
Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։
2
Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։
3
Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։
- Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
զարմ – տոհմ
անահ – քաջ - Բացատրիր կյանքի աշնան օրերը, ծխի պես անցնել, ամպոտ ոտներ, հոգին ավանդել, իր կամքը լինի, զարմով դյուցազուն, անմեռ մնալ արտահայտությունները: կյանքի աշնան օրերը – թխուր օրեր, ծխի պես անցնել – ծխի պես արագ անցնել, ամպոտ ոտներ – անմեղ, հոգին ավանդել – մեռնել, իր կամքը լինի – իր մտածածը լինի, զարմով դյուցազուն – տոհմը հավասարապես նույն մակարդակի, անմեռ մնալ – անմահ լինել։
- Դուրս գրիր Մհերին վերաբերող տողերն ու արտահայտությունները:
Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
- Ինչո՞ւ Մհերը ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը: Կարծիքդ հիմնավորիր:
իմ կարծիքով նա ուզում էր, որ մեկը իրեն ժառանգորդը լինի - Մհերի անունից պատմիր այս հատվածը:
- Ես առյուծս, զարմով դյուցազուն,
- Քառասուն տարի իշխում եմ Սասուն.
- Իշխում եմ ահեղ, ու նըրա օրով
- Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
- Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
- Թնդում էր իմ հռչակն ահարկու,
- Խոսվում էր իմ փառքն, արարքն անվեհեր.
- Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։
- Էսպես, ահավոր առյուծի նըման,
- Սասմա սարերում նստած էի իշխան
- Քառասուն տարի։ Քառասուն տարում
- «Ա՜խ» չէի քաշել նա դեռ իրեն օրում.
- Բայց հիմի, երբ որ եկավ ծերացա,
- Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
- Սկըսեցի մըտածել դյուցազուն ծերս.
- — Հասել էն կյանքիս աշնան օրերը,
- Շուտով սև հողին կերթամ ես գերի,
- Կանցնի ծըխի պես փառքը Մըհերիս,
- Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
- Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
- Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
- Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
- Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
- Ու միտք էի անում հըսկա եսը։
- Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
- Երբ միտք էի անում, երկընքից հանկարծ
- Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
- Ոտները ամպոտ կանգնեց առաջիս։
- — Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
- Քու ձենը հասավ աստծու գահին,
- Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
- Բայց լավ իմանաս, լեռների արքա,
- Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
- Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
- — Իր կամքը լինի, ասացի ես․
- Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
- Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
- Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
- Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
- Ու էս երջանիկ ավետման օրից
- Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
- Ես մի զավակ ունեցա։
- Դավիթ անվանեցի իմ կորյունին,
- Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
- Երկիրն ու որդին ավանդեցին ինձ,
- Ու կինն էլ, ես էլ էն օրը մեռան։
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ
Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զբաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:
Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:
Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայմանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ : Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝ Հարավայինը, որը ողողում է Անտարկտիդայի ափերը:
Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի ընդարձակ տարածություն է զբաղեցնում, քան ամբողջ ցամաքը:
Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդը՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:
Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:
Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական և կենդանական աշխարհով: Օրինակ, Միջերկրական ծովը, Սև ծովը և այլն:
Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթափանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցը: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բաժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:
Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:
Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրան մի կողմով միացած են ցամաքին:
Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթաների, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:
Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը Մարիանյանն է՝ 11022 մ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:
Օվկիանոսի խորությունը չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որր տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 ■ 8 : 2 = 6000 մ:
Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:
Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:
Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնաղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:
Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայմանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ : - Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
ծովը օվկիանոսի մաս է։ ծովածոցը ծովի կողքը փոքրիկ հատվածն է։ նեղուցը դա նեղ մասն է։ - Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ: - Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:
Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:
Մայրենի
Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:
***
Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ- տղա, անտառ
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞-տղայի, անտառի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն-տղային, անտառին
Հայցական՝ ո՞ւմ, ի՞նչը-տղային, անտառը
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց-տղայից, անտառից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ-տղայով, անտառով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ-տղայի մեջ, անտառում կամ անտառի մեջ
Առաջադրանքներ՝
- Որոշիր, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները: Փողից – բացառական, ձեռքով – գործիական, փշին – տրական, սրտում – մեռական, աչքի – ուղական:
- Որոշիր՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:
Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:
Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:
Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:
Հայրենիքից- բացառական,
քաղաքից – բացառական,
բլրի – մեռական,
գետակին – տրական
փայտով – ուղական
ջրի – մեռական
երկնքի – մեռական
3․ Հոլովիր հետևյալ բառերը՝ քար, մարդ, քույր, օր, մայր, աշուն, գլուխ, բնություն:
քար-քարից, մարդ-մարդին, քույր-քույրը, օր-օրում, մայր – մայրը, աշունին, գլուխ – գլուխից, բնությունը։
4․Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:…(Նյու Յորքի) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի … (ուսանողին), որը սիրալիր … (ժպիտով) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր … (այցելուների) ձեռքերը: Այդ … (ձևով) 8643-րդ … (հաճախորդին) … (ողջունելուց) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.
* Ուռա´: Ռուզվելտի … (ռեկորդը) գերազանցեցի:
Հավանաբար … (քչերից) է հայտնի, որ 1907 … (թվականին) Սպիտակ … (տունով) մի … (ընդունելությունի) ժամանակ … (ԱՄՆն) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 … (մարդուն) ձեռք:
5․ Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:Երբեմն … (ծովը) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք … (ջրերի)՝ … (ալիքները) կապտականաչավուն … (լուսարձակումը) … (տեսքի): Ծովային … (լուսարձակումից) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես … (բույսերը), այնպես էլ … (կենդանիները) հատկություն ունեն: Նրանք … (արևի) էներգիան լուսային … (էներգիան) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ … (ռեակցիա) … (հետևանքը) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում … (ջերմությունյան) … (արտադրությունը):
Մայրենի
թեպետև – թեկուզ
ցիրուցան – ցրված
անվեհեր – անվախ
ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
- Ստուգե՛ք, որ 170 թիվը չի բաժանվում 4-ի։ Ինչպե՞ս կբացատրեք 4-ի բաժա
նելիության հայտանիշի միջոցով։ 70 – ը չի բաժանվում 4 – ի ուրեմն չի բաժանվի 170- - 2500, 1708, 1725 թվերից որո՞նք են բաժանվում 4-ի։2500
- Գրե՛ք 5 վեցանիշ թիվ, որոնք բաժանվում են 4-ի։ 400000, 480000, 800000,440000,840000,880000,
- Գրե՛ք մի քանի բազմանիշ թիվ, որոնք կբաժանվեն և՛ 4-ի, և՛ 10-ի։
40,400,4000,400000, - Նշե՛ք տրված թվերից բոլոր 4-ի բաժանվողները՝ 7, 12, 100, 52, 140, 0, 75, 45,
1020, 705, 122566, 729100392։
Հայտնություն
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…
Բովանդակային հարցեր
- Ո՞վ է բանաստեղծության «դու»-ն, ինչպե՞ս ես հասկանում այդ կերպարը։ Գարունը
- Ի՞նչ է փոխվում բանաստեղծի կյանքում «դու»-ի գալուց հետո։ կարծես գարունը գալիս է տաքանում էլ ցուրտ չէ չես հիվանդանում
- Ինչպե՞ս ես հասկանում «սև օրեր» արտահայտությունը։ – տխուր օրեր, դժբախտ բաներ պատահած օրեր
- Ինչպե՞ս է գարունը նկարագրված բանաստեղծության մեջ։
ծտի ծլվլոցով, աղմուկով, արևոտ
Լեզվական հարցեր
Ի՞նչ տրամադրություն է ստեղծում բանաստեղծությունը, որո՞նք են այդ տրամադրությունը ձևավորող բառերը։
Գարնան անուշ աղմուկով,
Արևավառ քո սրով,
Ի՞նչ պատկերավոր արտահայտություններ են օգտագործված բանաստեղծության մեջ (օրինակ՝ փոխաբերություններ, համեմատություններ)։
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր,
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Ինչո՞ւ է բանաստեղծը կրկնում «Գարնան անուշ աղմուկով, Գարնան երգով դու եկար» տողերը։
ինչպես ես գիտեմ դա նրա համար է, որ անգիրը սովորողը չմոռանա
ՏԱՍՆՀԻՆԳԱՄՅԱ ՆԱՎԱՊԵՏԸ
Մի նավ կար անունը Պիլիգրիմ վրան կայն կետորս ծովայիններ մի անգամ մի տիկին և իր որդին ուզում են այդ նավը վարձել, որ գնան հասնեն իր ամուսնոչ մոտ։ Այդ կղզում մի որփանոց են գտնում մտնում են մեջ և տեսնում են մի խելացի տղա, որը ծնողներ չունի նավապետ Հուլը որդեգրում է այդ տղաին տղաի անունը լինում է Դիկ ազգանունը Սենդ։ Նավապետը Դիկին սովորեցնում է լինել ծովային։ Դիկը շատ շուտ սովորում է։ Մի անգամ նրանք հեռվում մի բան են տեսնում նավապետը ասում է ։
– Կարող է սա մի հսկա կետ է։
Դիկ – Կամել դա նավ է։
Տիկին Ուելդոնը ասում մինչև մոտիկ չգնանք չենք պարզի և նրանք մոտիկանում են նավով։
Ահա պարզվեց, թե դա ինչ էր, դա մի շուռ եկած նավ էր, որտեղ մի շուն նստած կրածես ոգնություն էր հաչում։ Խոհարարը դուրս է գալիս, որ տեսնի, թ ե ինչ է կատարվում, բայց հենց դուրս է գալիս շունը կարծես էլ չի խնդրում այլ կատաղում է խոհարարի վրա։ Խոհարարը նորից իր սենյակ գնաց։ նրանք մոտեցան աղետյալ նավին։ Նավապետը գնաց նավի մեջ նրանք շրջեցին նավը և տեսան, որ այնտեղ չորս նեգրեր պարկած էին կարծես մահացած, բայց նրանք ստուգեցին և հասկացան , որ ողջ են։ նրանց բերեցին Պիլիգրիմի վրա և պարկեցրեցին որ ուշքի գան, հետո շանը բերեցին նավ։ Խոհարար Նեգորոնը իր սենյակից դուրս գալով, որ տեսնի ինչպես են և ինչ են անում։ Դուրս գալուց շունը մի անգամից վազեց նրա վրա հազիվ միքանի մարդով կանգնեցրին շանը, ապա Նեգորոնը իր սենյակ վերադարցավ։ Նրանք չեն հասկանում, թե ինչու է շունը զայրանում նրա վրա։ Ապա հենց արդնանում է նեգրերից ամենա ծերը Թոմը նա պատմեց պատմությունը։
Մի օր երբ գիիշեր էր մենք քնել էինք մի նավ եկավ և մեզ բախվեց այդ ժամանակ նրանք նավի ծովայիներին կանչեցին, որ նրանց հետ ապահով գնան, բայց մեզ չորսիս չվերցրեցին, երեվի մոռացել էին մեզ կանչել։ Ապա մենք ապահով էինք որովետև մենք ուտելիքի պաշար ունեինք
Մաթեմատիկա
- Գտե՛ք տրված թվի մի քանի բազմապատիկ.
ա) 4 – 4,8,12, բ) 5 – 5,10,15,20,25 գ) 12 – 12,24,32,
դ) 13 – 13,26,39 ե) 50, 50,100,150,200 զ) 101 – 101,202,303,404։ - Գրե՛ք տրված թվերի բոլոր բաժանարարները, ապա ընտրե՛ք ամենամեծ
թիվը, որն առկա է երկու ցուցակներում։
ա) 12 – 1,12,6,2,3,4 և 30 – 3,2,15,30,1,10,5,6, բ) 25 – 1,25,5, և 45, 5, 1, 45,9, գ) 40 – 10,1,40,4,20, 8 , 5, և 16 – 4,2,8,16,1, դ) 42 – 1, 42, 6, 7, և 48 – 1,48, 8, 6,։ - Ընտրե՛ք այն թվազույգերը, որոնցում մի թիվը մյուսի բազմապատիկն է.
ա) 24 և 8, բ) 16 և 36, գ) 12 և 48,
դ) 13 և 36, ե) 21 և 7, զ) 15 և 25։ - Գտե՛ք 6-ի բազմապատիկ երկնիշ թիվ, որը 36-ի բաժանարար չէ 60
- 77 թիվն ունի ընդամենը երկու երկնիշ բաժանարար։ Գտե՛ք այդ բաժա
նարարները։ 77, 11
Մայրենի

Բահով

Հիանում էր աշխարհով – այս նախադասությունը իմաստ ստացավ

ամեն առավոտ դպրոց եմ գնում։
մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին։
այսօր Արան վերջինտ դուրս եկավ դպրոցից
մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք
ես ու քույրս սովորում ենք դպրոցում։

մեծ ծովափ, փափուկ մահճակալ,

Հիվանդի – հիվանդի պայուսակը շատ փոքր է։
Հիվանդից – բժիշկը մի գլխարկ վերձրեց հիվանդից
Հիվանդներ – հիվանդանոցում շատ հիվանդներ կան
Հիվանդով – բժիշկը հիվանդով է զբաղված
Հիվանդը – հիվանդը առողջացավ
Գազանի – գազանի տունը գազանանոցն է։
Գազանից – գազանից հեռու մի երեխա է կանգնած
Գազաններ – գազանները կատաղել են
Գազանով – ձիավորը գազանով հրաշքներ է կատարում
Գազանը – գազանը ուտելիք է ուզում։