ՏԻԵԶԵՐՔԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մենք գիտենք, որ տիեզերքը անվերջ է և ինչքան վտանգներ և գաղտնիքներ ունի։ Ինչքան էլ նա փորձի թաքցնել այդ գաղտնիքները մեկ է մարդիկ ուզում են բացահայտել այդ բոլորը։ Դեռևս 50 տարի առաջ առաջին անգամ մարդը տիեզերք հասավ և լուսնի վրա ոտք դրեց։ Մարդու տիեզերական արբանյակները կարողացել են հասնել մինչև Մարս, Յուպիտեր, Սատուրն և Մերկուրի։ Այսպես մարդը մինչև հիմա էլ նոր փորձեր է անում և թռիչքներ կատարում դեպի տիեզերք։

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

11. Կատարելով  թվաբանական գործողությունները՝ գրի՛ր յուրաքանչյուր դեղին վանդակում քանի՞ շրջան է պակասում։
4 + 3 = 7
3 – 0 = 3
1 + 3 = 4
7 – 3 = 4
4 – 3 = 1

Подпись отсутствует

12. Արևմտյան դպրոց-պարտեզի հավերը երկու օրում ածում են քսան ձու, յուրաքանչյուր օր ածելով հավասարաչափ: Քանի՞ ձու կածեն հավերը մեկ շաբաթվա ընթացքում:
70

13. Ճիովանին 3 տորթ թխելու համար օգտագործեց 4 ձու: Քանի՞ ձու է անհրաժեշտ այդպիսի ինը տորթ թխելու համար:
12

14. Ութ ընկերներ ձվակռիվ էին խաղում: Ընկերներից յուրաքանչյուրը մյուսների հետ մեկական անգամ ձու կռվացրեց: Կռվի արդյունքում ձվերից մեկը կոտրվում էր, մյուսը՝ ոչ: Քանի՞ ձու կոտրվեց այդ խաղի ժամանակ:
4

15. Չորս ու կես ժամից կլինի ժամը 4:00 կեսգիշերից հետո: Հիմա ժամը քանի՞սն է:
12:30

16. Ավետի հավաքած խորանարդի յուրաքանչյուր երես ուներ 4 տարբեր գույն։ Խորանարդը քանդվել էր, Ավետը ո՞ր համարի խորանարդը պետք է ընտրի, որպեսզի խորանարդն ամբողջանա;

Подпись отсутствует

2

17. Նռանեն գրում է «մաթեմատիկա» բառը՝ օրական մեկ տառ: Նա սկսում է գրել չորեքշաբթի օրը: Շաբաթվա ո՞ր օրը կավարտի այդ բառի գրությունը:
շաբաթ

18. Արամը բացեց իր խնայատուփը: Առաջին օրը ծախսեց իր հավաքած գումարի կեսը: Երկրորդ օրը՝ մնացածի կեսը, և իր մոտ մնաց 800 դրամ: Որքա՞ն գումար էր հավաքել Արամը:
3200

19. Կարենը խաղ էր խաղում և ուներ 9 անգամ խոցելու հնարավորություն: Ճիշտ նշանակետին խոցելուց հետո ստանում էր ևս 3 անգամ խոցելու հնարավորություն: Որոշի՛ր, թե քանի անգամ է ճիշտ նշանակետին խոցել Կարենը, եթե գիտենք, որ ընդհանուր դիպչել է 30 անգամ: 7

20. Քանի՞ եռանկյուն կա պատկերում:

Подпись отсутствует

3

Մաթեմատիկա

1. Մեկ ժամը քանի՞ անգամ է շատ 15 րոպեից:
4

2. Նարեն կարողանում է գրել միայն 1, 2, 3 թվանշանները: Նա տասից մինչև երեսունը  քանի՞ թիվ կարող է գրել:
3,

3. Աննան 25 վանդակից կազմված քառակուսի թղթից կտրեց մի քանի վանդակ (տե՛ս նկարը): Աննան թղթից քանի՞ վանդակ կտրեց:

Подпись отсутствует

10

4. Արամը 24 գրիչը իր բոլոր դասընկերներին բաժանեց այնպես, որ յուրաքանչյուրն ստացավ տարբեր քանակով գրիչներ: Ամենաշատը քանի՞ դասընկեր ուներ Արամը:
6

5. Կարենը պարանը կտրեց այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Արդյունքում պարանը քանի՞ կտոր դարձավ:
8

Подпись отсутствует

6. Լիլիթը փայտե տախտակներով պատրաստեց աշտարակ (տե՛ս նկարը): Քանի՞ տախտակ նա կտեսնի, եթե  աշտարակին նայի վերևից:
3

Подпись отсутствует

7.  Էլենը, Լևոնը, Նարեկը, Հովիկն ապրում են հինգհարկանի շենքում: Էլենն ապրում է Լևոնից բարձր հարկում, բայց Նարեկից ցածր հարկում, իսկ Հովիկն ապրում է Լևոնից ցածր հարկում: Ո՞ր հարկում է ապրում Էլենը, եթե Հովիկն ապրում է երկրորդ հարկում: 4

8. Զամբյուղում խնձորների քանակը 10-ից քիչ էր: Երբ Գուրգենը կերավ խնձորներից մեկը, Անին մնացած խնձորներն առանց կտրատելու, հավասարապես դասավորեց երկու ափսեներում: Հետո եկավ Գայանեն և խնձորներն առանց կտրատելու, հավասարապես վերադասավորեց երեք ափսեներում: Սկզբում քանի՞ խնձոր կար զամբյուղում:
7

9. Արեգը  լուծեց 2 խնդիր, Հայկը՝ 3, իսկ Լիլին՝ 5 խնդիր: Յուրաքանչյուր լուծած խնդրի համար տրվում են  նույն քանակի միավորներ: Սովորողները միասին հավաքեցին 20 միավոր: Քանի՞ միավոր հավաքեց նրանցից յուրաքանչյուրը: 4,6,10,

10. Շախմատային մրցաշարին մասնակցեց 7 սովորող։ Յուրաքանչյուր մասնակից մյուս մասնակիցների հետ խաղաց մեկական պարտիա։ Ընդամենը քանի՞ պարտիա անցկացվեց մրցաշարի ընթացքում: 3

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱԹԵՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԵՐ
1. Ձեր ամենից սիրած ստեղծագործությունը ձեր հորինուկներից։
2. Դուք քանի՞ տարի եք աշխատում մանկագիր։
3. Ձեր ամենից երկար հորինուկը։
4. Ձեր ամենակարճ հորինուկը։
5. Ձեր ամենից չսիրած ստեղծագործությունը ձեր հորինուկներից։
6. Ձեր կարծիքով դուք դեռ քանի տարի եք աշխատելու այս գործում։
8. Դուք գրել եք ծիծաղելի հորինուկներ։
9. Դուք երբեվիցե ուրիշ հորինուկներից նայել եք և նման հորինուկ արել։
10. Ձեր մոտ միշտ ինչի՞ց են մտքեր գալիս հորինուկների համար կամ նոր բաներ ստեղծագործելու համար, ձեր ոգևորություները։

ՉԱՐԱՃՃԻ ՔԱՄԻՆ

Փոքրիկ, չարաճճի քամին չէր սիրում, որ ամեն ինչ անշարժ լիներ։ Նա մտածում էր, որ շարժումն ավելի լավ է, քան անշարժությունը։

-Ես սիրում եմ, որ շուրջս ամեն ինչ շարժվում է,- ասաց նա իր մայրիկին։

Իսկ մայրիկը համաձայն էր, բայց արգելեց փոքրիկ քամուն փչել։

-Չի՛ կարելի, հիմա քնելու ժամն է, — ասաց մայրիկը։

Երբ մայրիկը քնած էր, փոքրիկ քամին ճոճանակ կապեց ամպերից ու ճոճվեց։

Ամպերը լաց եղան։

-Դու ծանր ես քամի, այդպես մի ճոճվիր,- խնդրեցին ամպերը։

Եվ այնքան լաց եղան, մինչև ցամաքեցին, վերջացան։ Ճոճանակը պոկվեց, իսկ քամին ցած ընկավ։ Մայրիկն աղմուկից արթնացավ ու բարկացավ։ Մայրիկի բարկությունից ծառերի ճյուղերը սկսեցին արագությամբ շարժվել՝ ճոճվել ու ճոճվել։ Շուրջն ամեն ինչ քշվեց, ցիրուցան եղավ։

Մայրիկը գտավ իր փոքրիկ քամուն ու տուն տարավ։ Իսկ ծառերն ուրախացան։

Առաջադրանքեր
1․
 Բնութագրի՛ր քամուն մի քանի բառով, նկարիր չարաճճի քամուն, անուն տուր նրան։
Նա չարաճճի էր նա թաքուն բաներ էր սիրում անել։ և սիրում էր, որ իր շուրջը ամենինչ շարժվի։

նրա անունը Լաբուն
2․ Ի՞նչ ես կարծում, քամին որտե՞ղ է ապրում։
մի քարանձավում։
3․ Ընդարձակիր նախադասությունները՝ ավելացնելով լրացումներ․

«Երիտասարդ մայրիկը շատ ուժեղ բարկացավ»։
«Բարի ամպերը լացով բողոքեցին»։
«Ամպերից ճոճանակը շատ դանդաղ պոկվեց»։

4․ Գրիր այս պատմվածքի շարունակությունը փոքրիկ պատմություն հորինելով․․․․
Տխուր տերևները տեսնելով, որ ծառերը ուրախացել են շարժվում են։ Նրանք որոշեցին պարել։ Եվ չարաճճի քամին տեսավ, որ բոլորը շարժվում են և ուրախացավ։


Ավետիք Իսահակյան. աֆորիզմներ

Ոչ թե արտաքին ժպիտով, որ ամեն մարդ կարող է ունենալ, այլ ներքին ժպիտով ընդունեք մարդկանց։ Ապրեք ներքին ժպիտով։
Նրա ասածը այն է, որ օրինակ ես նկարվելուց ոչ իրական ժպտում եմ, բայց երբ, օրինակ ինձ լավ բան են անում ես իրականից ժպտում եմ։

Մինչև ե՞րբ պիտի ծնվենք մեռնելու համար։

եթե մարդ անպիտան է պետք է դառնալ պիտանի։

Կյանքը շոշափելի երազ է, երազը՝ անշոշափելի կյանք։
երազը մի կյանք է, որտեղ անմահ ենք և վերջ ունենք, իսկ իրական կյանքում մեկ կյանք ունենք ավել չէ։

Ինչքան անիվը վատ է, էնքան էլ աղմուկը շատ է։

եթե մարդը աղմկոտ է նա միշտ էլ կաղմկի

Մտածող մարդը իր վտիտ ուսերի վրա կրում է անմիտ տիեզերքի ծանրությունը։
մտածող մարդը բարելակվում է շրջական։

Քո ամենամռայլ օրը միտդ բեր, որ ամպերից վերև արև կա։

ինչքան էլ վատ արարքներ ունենաս մեկ է այդ ամենը անցյալում է մնացել։

Իմ գրվածքների մեջ ես իմ հոգին եմ նկատում։
ես իմ գրածը ուրիշինի հետ չեմ շփոտի։

Մարդ չպիտի մտածե աշխարհից բան տանելու մասին, այլ աշխարհում բան թողնելու մասին։ Մնացածը ունայնություն է։

մենք պետք է մի իմաստ ունենանք կյանքի համար, թե չէ այն անիմաստ է։

Աշխարհը, երկիրը, կյանքը մեղեդիացած են իմ հոգում։

որ իմ համար ոչմիբանել վատը չէ։

Ո՞վ է քո բարեկամդ, ո՞վ է քո թշնամիդ. երկուսն էլ միևնույնն են՝ տարբեր դիմակներով։

քո բարեկամդ կարող է նաև լինել քո թշնամիդ։

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

  1. Ծիրանի 73 կորիզը դասավորում են շարքերով՝ յուրաքանչյուր շարքում
    5-ական կորիզ։
    ա) Քանի՞ շարք կստացվի։ 15
    բ) Քանի՞ կորիզ կլինի վերջին շարքում։ 3
    գ) Քանի՞ կորիզ է պետք ավելացնել վերջին շարքում, որպեսզի բոլոր շարքերը
    ստացվեն միանման։ 2
  2. Մտապահած թվից հանեցին 5, արդյունքը բաժանեցին 3-ի։
    Ստացված թվին գումարեցին 8 և ստացան 14։ Գտե՛ք մտապահած թիվը։
    23
  3. Մարգարիտը հաշվեց, որ իր և ընկերների տարիքների գումարը հավասար է
    49-ի։ Հետո նկատեց, որ չորս տարի անց տարիքների գումարը կլինի 73։ Քանի՞
    ընկեր ունի Մարգարիտը։
    6
  4. Ըստ անհրաժեշտության ավելացրե՛ք թվաբանական գործողություններ ու
    փակագծեր, որպեսզի ստացվի հավասարություն.
    ա) 11-1-1 = 9,
    բ) 6x6x6-6 = 210,
    գ) 77 -7 :7 = 10,
    դ) 8:8+8:8 = 2,
    ե) 33×3+3 = 102,
    զ) (3+3) x 3 + 3 = 21,
    է) 7-7+7 x (7-7) = 0,
    ը) (12 + 3) x 4 + 5 = 65,
    թ) (9 – 9) x 9 + 9 = 9,
    ժ) 555:5 = 111,
    ժա) 55:5 + 5 = 16,
    ժբ) 2x2x2x2x2x2 = 64: