- Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։ Որո՞նք են այդ թվերը։100,101,102
- Գտեք այն երեք իրար հաջորդող բնական թվերը, որոնց
գումարը լինի 363: 120,121,122 - Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը180 է։
59,60,61 - Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը 432 է։
143,144,145 - Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 321 է։
Որո՞նք են այդ թվերը։
105,107,109 - Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։
Որո՞նք են այդ թվերը։
71,73,75 - Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է: Գտեք այդ թվերը։
21,23,29 - Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 288 է։
Որո՞նք են այդ թվերը։
94,96,98 - Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 336 է։
Որո՞նք են այդ թվերը։
110,112,114
10.Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 318 է։
Որո՞նք են այդ թվերը։104,106,108
Մայրենի
իմ թումանյանական բառարանը
խոսող ձուկը
կնիկը-կին
ախպեր-եղբայր
հիմի – հիմա
առել-վերցնել
ետ-հետ
այդ
պիտի-պետք է
Հիմարն ու խելոքը
ջոկ – խումբ
ախպպեր-եղբայր
մոզի – հորթ
թոկ-պարան
ծախել-վաճառել
շվշվացնել-սուլել
փող-դրամ
ասիլ-ասա
էդ-այտ
փետ-փայտ
եդպես-այդպես
տվավ-տվեց
Հովանես Թումանյանի ինքնակենսագրություն
գեղ-գյուղ
կըլի-կլինի
շան լակոտ-շան ձագ
ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ
էսօր-այսօր
ծախել-վաճառել
իրիկուն-երեկո
սարքել-պատրաստել
էսպես-այսպես
կենսագրություն
Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։
Հայրիկի մասին
Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։
Մայրիկի մասին
Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։
Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։
Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։
Առաջին վարժապետի ու դպրոցի մասին
Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։
– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։
– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։
– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։
Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։
Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։
Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…
Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։
Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։
Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։
– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։
– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։
Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։
Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։
Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։
Առաջին ոտանավորի մասին
Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.
Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։
Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։
Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ – 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը – նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։
Առաջադրանքներ
- 1. Կատարիր գործողությունները։
2/3 — 1/3=1/3
5/9 + 3/9=2/9
45/15 — 30/15=15/15
3 x 7/21=21/21
2 x 2/5
2. Առանձնացրու կանոնավոր կոտորակները։
2/3, 5/4, 6/7, 1/10, 23/10, 7/4
3. Առանձնացրու անկանոն կոտորակները։
2/3, 5/4, 6/7, 1/10, 23/10, 7/4
4. Համեմատիր։
3/4 > 1/4
5/8 > 5/9
12/7 > 1
5/6 > 1
3/4 < 5/4
7/8 < 15/7
5. Գտիր թվի մասը։
10-ի 3/4-ը=2.5
55-ի 1/5-ը=1
60-ի 3/4-ը=20
30-ի 6/5-ը=6
6. Հայրիկն ինձ տվեց իր մոտ եղած գումարի 1/10-ը։ Քույրիկիս տվեց մնացած գումարի 2/9-ը։ Ինչքա՞ն մնաց հայրիկի մոտ, եթե սկզբում նա ուներ 50 000֏: 35 000
7. Մայրիկը թխվածքը բաժանեց 12-ի։ Քրոջս տվեց թխվածքի 1 մաս, եղբորս՝ 2, ինձ՝ 1։ Թխվածքի ո՞ր մասը մնաց։
8/12
Խոսող ձուկը
Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։
Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։
ԹՎԱԿԱՆ ԿԱՄ ԹՎԱԿԱՆ ԱՆՈՒՆ
Թվական կամ թվական անուն, առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառ, խոսքի մաս։ Թվականները ոչ թե քանակի անվանումներ են ընդհանրապես, այլ քանակի այնպիսի անվանումները, որոնք ցույց են տալիս կոնկրետ թիվ և կարող են թվանշանով արտահայտվել։
Թվականներն ըստ իմաստի լինում են՝
1. Քանակական թվականները ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը։ Սրանք կոչվում են նաև բացարձակ թվականներ։ Օրինակ՝ մեկ, հինգ, տասը, հարյուր քսանմեկ։
2. Կոտորակային թվականները մատնանշում են ամբողջի մասերը։
Կոտորակային թվականները կազմված են երկու մասից՝ քանակական թվականից (համարիչից), որը ցույց է տալիս, թե ամբողջի քանի մասն է վերցված, և դասական թվականից (հայտարարից), որը ցույց է տալիս, թե ամբողջը քանի մասի է բաժանված։
Կոտորակային թվականները հաճախ գործածվում են մաս, բաժին ու նման բառերի կամ չափի միավորների հետ, օրինակ՝ մեկ երկրորդ մասը, հինգ ութերորդ հեկտար և այլն։
3. Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշ թվային քանակով։
Բաշխական թվականները կազմվում են երկու եղանակով՝ ա) քանակական թվականներին ավելանում է -ական ածանցը, օրինակ՝ երկուական, տասնմեկական, բ) քանակական թվականների կրկնությամբ, օրինակ՝ հինգ-հինգ։
4. Դասական թվականները ցույց են տալիս միատեսակ առարկաների կարգը թվարկման ժամանակ։
Դասական թվականները կազմվում են քանակական թվականներից -րորդ, -երորդ ածանցների միջոցով։
Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական դարձվածքներն ու առածները։
․․․․․հազար․․․․․ չափի՛ր, ․․․․․մեկ․․․․․ կտրի՛ր։
․․․․երկու․․․․․․ոտքը ․․․․․․․մեկ․․․․․․․ անել։
․․․․․․․հինգ․․․․․․․․ մատի պես իմանալ։
․․․․․յոթ․․․․․․ սարի, ․․․․․․․յոթ․․․․․․․․․ ձորի հետևում լինել։
․․․մեկ․․․․․․․ խելքը լավ է, ․․․․․․երուն․․․․․․․․ ավելի։
․․․․մեկ․․․․․․ ձեռքով ․․․․․․․երկու․․․․․ ձմերուկ չես բռնի։
․․․․հազար․․․․․․․․․ կա ․․․․․․․․մեկ․․․ չարժե։
․․․․․․երկու․․․․․․․ ոտքը ․․․․․․․մեկ․․․․ մաշիկ դնել։
Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։
17-տասնյոթ
24-քսանչորս
64-վաթսունչորս
93-իննսուներեք
121-հարյուր քսանմեկ
805- ութ հարյուր հինգ
741- յոթ հարյուր քառասունմեկ
1753- հազար յոթ հարյուր հիթսումերեք
6018- վեց հազար տասնութ
100.000- հարյուր հազար
Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։
Յոթ-յոթերրորդ
Տասն-տասներրորդ
Քսան-քսաներրորդ
Հիսունվեց-հիսունվեցերրորդ
Տասնմեկ-տասնմեկերրորդ
Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։
Չորրորդ-չորս
Տասնութերորդ-տասնութ
Տասներորդ-տաս
Առաջին-մեկ
Քսաներորդ-քսան
Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։
Տարին ու տասներկու (…քանի….) ամիս և չորս (……քանի……) եղանակ։
Եղբայրս նստած էր առաջին (……որերորդ…..) շարքում։
Քույրս սովորում է իններորդ (……որերոր………) դասարանում։
Համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով գտի՛ր նախադասություններ, որոնց մեջ թվականներ լինեն։
Ես փաստ չեմ գտել
online test
test 1

test 2

Հ․ Թումանյան․ Խելոքն ու հիմարը

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝
— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։
— Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։
Ժամանակն էլ լինում է ձմեռ։
Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։
Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։
Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։
— Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։
Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․
— Հե՜յ․․․
Հիմարը կանգնում է։
— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․
Ավերակը ձայն է տալի․
֊ Հա՜․․․
— Մոզին ուզում ե՞ս։
— Ե՜ս․․․ — Քանի՞ մանեթ կտաս։
— Տա՜ս․․․
—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։
— Չէ՜․․․
— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․
— Արի՜․․․
Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։
Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։
— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։
— Հա՜․․․
— Չաղ է՞ր, թե՞ չէ։
— Չէ՜։
Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։
— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․
— Սկի՜․․․
Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։
— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․
Մի ոսկի է վերցնում, գալի տուն։
— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։
— Ծախեցի։
— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։
— Հետո՞, փող տվա՞վ։
— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։
Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։
— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։
— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։
Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։
— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։
Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։
Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։
— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․
— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։
Գնում է, որիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։
Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։
Առաջադրանքներ
- Դեղինով նշված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությաբ դրանց բացատրություններն իմացեք։ բանեցնել-օգտագործել, ջոկ-խումբ, մոզի-հորթ, թոկ-պարան, խարխուլ-խախուտ, գանգատ-բողոք;
- Տեքստից դուրս գրեք 2 հականիշ բառ։ հիմար-խելոք, խելոք-հիմար,
- Տեքստից դուրս գրեք դարձվածքները, բացատրեք դրանց իմաստները։ աջքերը չորս անել- ուշդիր լինել։
- Բնութագրեք հեքիաթի հերոսներին։հիմարը հիմար էր նա չէր հասկանում, որ ինքը իր առձագանքի հետ էր խոսում, իսկ խելոքը խելոք էր, բայց նա ժլատ է փողը վերձնում է, բայց նոր շոր չի տալիս։
- Մեկնաբանեք հեքիաթի ավարտն, ինչո՞ւ անխելքին ոչ ոք չօգնեց։ որովհետև ավերակի հետ չի լինում խոսել։
- Եթե դուք լինեիք հեղինակը, հեքիաթն ինչպե՞ս կանվանեիք։ դժբաղտ հիմարը
- Հեքիաթի համար նկար նկարեք։

Вежливый кролик
Жил-был Кролик, очень скромный и вежливый. Однажды шёл он домой и вдруг увидел Лисицу. Она возвращалась в лес. Ей не удалось стащить курицу, и она была очень голодна и сердита.
Кролик испугался. Бежать, но куда? Кролик бросился к пещере. Он не знал, что там его ждала другая опасность. В пещере жила Змея. Кролик был хорошо воспитан. Он знал, что без разрешения в чужой дом входить нельзя. Присев на задние лапки, Кролик вежливо сказал:
-Здравствуйте, добрая пещера! Разрешите мне, пожалуйста, войти!
До чего же обрадовалась Змея, услышав голос Кролика! Она очень
любила кроличье мясо.
-Входите, входите! — ласково прошипела она, желая обмануть Кролика.
Но Кролик прекрасно понял, с кем он говорит.
-Простите, что побеспокоил вас, — сказал он. — Я совсем забыл, что меня ждут дома. До свидания! — и бросился бежать со всех ног.
Прискакал Кролик к своему дому и подумал о том, что вежливость ещё никому никогда не повредила.
Змея же свернулась в клубок и прошипела:
-Лучше бы я ему не отвечала! Ох уж эти мне вежливые кролики! Нужно было ему просить разрешения войти?
Словарь
скромный-համեստ; опасность-վտանգ;
стащить-украсть; пещера-քարանձավ
1.Ответьте на вопросы
1. Как говорил Кролик? он говорил очень вежливо
- Что спасло Кролика? его спасло его слова
- О чем подумала змея? что он очень любить поесть кролики
- Какие вежливые слова ты знаешь? у меня ждут папа
- Какие слова приветствия и прощания ты говоришь взрослым, а какие своим друзьям? я сними говорю вот так привет всем
- з.Соедини слова. Составь предложения с этими словосочетаниями.
цветные карандаши, порисовал с цветные карандашом, вкусные яблоки я поел эти вкусные яблоки, пушистый хвостик на тигре ест пушистые хвостик , весёлая песня, Алекс поет весёлая песня :

3.Составьте из данных слов предложения и запишите.
а). испекла, чудесный, Мама, хлеб; мама испекла чудесный хлеб
б). простил, мышей, глупых, Кот Леопольд; Кот Леопольд простил глупых мышей
в). схватил, бросил, Медведь, и, лапой, на берег, рыбу;
медведь схватил лапой рыбу и бросил на берег
г). Увидели, пушистый, лисий, в кустах, хвост, дети
увидели дети лисий пушистый хвост в куста
4.Разделите слова для переноса. Подчеркните слоги, которые начинаются с гласной буквы. О б р а з е ц: сли-ва
И-гра, за-яц, о-кно, к-лоун, яб-ло-ко, по-езд, кар-тин-а, ар-буз,